Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Այդպիսի կառույցը վաղը թշնամուն կհանձնի իր դիրքերը

Այդպիսի կառույցը վաղը թշնամուն կհանձնի իր դիրքերը
28.10.2024 | 13:05

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ պայքարելու։

Նախ հարց՝ «մենք» ասելով՝ Սասունը ո՞ւմ նկատի ունի՝ Հայաստա՞նը, թե՞ ԵԿՄ-ն։

Մի բան է, եթե ԵԿՄ-ն, այլ բան է, եթե Հայաստանը։ Երկու դեպքում էլ այդ կառույցի անդամները մտածելու բան ունեն։

Եթե այդպես է մտածում մի կառույցի ղեկավար, որը ստեղծվել է հենց Ադրբեջանի դեմ պայքարելու համար, ապա ի՞նչ իմաստ ունի այդ կառույցի հետագա գոյությունը։ Կարծում եմ՝ ԵԿՄ-ի հետագա գոյության 2 տարբերակ կա․

1․ ԵԿՄ անդամները հավաքվում ու պաշտոնազրկում են Սասուն Միքայելյանին։

2․ Իսկ եթե ԵԿՄ-ի անդամները այդքան ուժ ու համարձակություն չունեն Սասունին հեռացնելու, ապա ԵԿՄ-ն լուծարվում է։

Գոյության իմաստ չունի մի կառույց, որը ստեղծվել է Ադրբեջանին դիմակայելու համար, բայց կարծում է, որ մենք դրա հնարավորությունը չունենք։

Այդպիսի կառույցը, որին վստահված են Հայաստանի մի քանի առաջնագծեր, նույն տրամաբանությամբ վաղը թշնամուն կհանձնի իր դիրքերը։ Դա վտանգավոր երևույթ է, որի դեմը պիտի առնեն այն երկրապահները, որոնք դեռևս հավատարիմ են իրենց իրական սկզբունքներին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ