ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քալբատոնո Սալոմեն Թամար թագուհի է «խաղում»

Քալբատոնո Սալոմեն Թամար թագուհի է «խաղում»
04.11.2024 | 14:12

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջնականապես է կորցրել ադեկվատությունը և, ոնց հասկանում եմ, այլևս ոչ մի ռացիոնալ միտք ու թեզ չի կարողանում ներկայացնել։

Բառացիորեն 2 օր առաջ Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Աջարիա Վոյաժ» տուրիստական ընկերության գովազդով, որն առաջարկում է զբոսաշրջություն Լոռու մարզում։

Ընկերությունն իր այցի ընթացքում ծանոթացնում է Լոռվա հրաշք եկեղեցիների՝ Օձունի, Ախթալայի, Հաղպատի, Սանահինի ու Քոբայրավանքի հետ, ներկայացնում Լոռվա մյուս պատմամշակութային արժեքները։ Եվ ահա, վերը նշված տիկինը, վրացերեն ասած՝ քալբատոնոն, կիսվել է այս հղմամբ, որտեղ նշվում է. «Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը, ցավոք, մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։

Քալբատոնո Սալոմեն, իր եվրոպացի գլոբալիստ բարեկամների հետ ամեն օր եսիմ-ինչ արհեստական արժեքներից, բարձր կուլտուրայից, «ժողովրդավարության» և նման այլ բաներից է խոսում, բայց «գետնի վրա» բացահայտ ագրեսիա և ծավալապաշտական հայտարարություններ է անում։ Վրացի եվրոպականներն ինքնամոռաց դեպի Եվրոպա են վազում, բայց դեռ միջնադարից դուրս չեն եկել, Զուրաբիշվիլին էլ իրեն դրել է մերօրյա Թամար թագուհու տեղը։

Մի բան էլ կա. եթե մեր երկրի ոչ բարով ղեկավարը դեմ չի, չի սաստում ու բողոքում, որ իր երկրի պատմական տարածքի ու եկեղեցիների նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ է անում հարևան երկրի ղեկավարը, մենք ո՞ւմից ենք նեղանում։

Ես կասկած չունեմ, որ սկի չեն էլ զեկուցել, որ սենց թեմա կա։

Քալբատոնո՛, էս ու՞ր...

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ