Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
20.01.2025 | 00:01

Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների.

Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու.

Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու.

Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու.

Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու.

Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու.

Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն.

Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ