Թրամփ-զելենսկի հանդիպումն ահավոր էր՝ Ուկրաինայի համար:
Սպիտակ տունը չեղարկել է, նախապես հայտարարված, մամուլի ասուլիսը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային հանածոների մասին համաձայնագրի ստորագրումը չեղյալ է հայտարարվել։
Սպիտակ տանը հրապարակային վիճաբանությունից հետո, Կիևի պաշտոնյաները խնդրել են՝ շարունակել բանակցությունները [նշվում է «աղաչում էին»], սակայն Թրամփը կտրականապես մերժել է, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը զելենսկուն ցույց են տվել դուռը և ասել, որ նա պետք է լքի Սպիտակ տան տարածքը և վերադառնա, երբ պատրաստ լինի խաղաղության:
զելենսկին, նախատեսվածից շուտ, լքել է Սպիտակ տունը: զելենսկուն և նրա թիմին նույնիսկ ճաշ չեն տվել: Թրամփն ասել է, որ ժամանակն է, որ նրանք հեռանան:
[Սոված փորով ու՞ր ես գնում, Փանոս ջա՜ն]:)))
Սպիտակ տունը՝ զելենսկու հրապարակային վիճաբանությունից հետո.
ԱՄՆ-ը և ողջ աշխարհը տեսավ, թե ինչի է բախվում Թրամփը՝ Կիևի հետ բանակցություններում:
[Տեսան, որ լակոտ է, ոչ թե՝ քաղաքական գործիչ: Տեսան, որ կլոունը նախագահ չի կարող դառնալ]:
Թրամփը նախատել է զելենսկուն՝ անհարգալից վերաբերմունքի համար, երբ նա սկսել է արդարացնել Ուկրաինայի գործողությունները և մեղադրել Ռուսաստանին։
Թրամփ.
զելենսկին պատրաստ չէ խաղաղության: Նա անհարգալից վերաբերվեց ԱՄՆ-ին: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի խաղաղության:
Կա՛մ զելենսկին գործարք կկնքի, կա՛մ ԱՄՆ-ը «ձեռքերը կլվանա»:
Դու հաղթաթուղթ չունես, բայց խաղում ես միլիոնավոր կյանքերի հետ։ Դու կարող ես սանձազերծել երրորդ համաշխարհային պատերազմ:
Ձեր զինվորները վերջանում են:
Ռուսաստանը հարգում է իրեն [Թրամփին]՝ ի տարբերություն Բայդենի և Օբամայի:
Ձեր երկիրը խորը խնդիրների մեջ է: Մենք ձեզ ռազմական տեխնիկա ենք տվել: Եթե դուք չունենայիք մեր ռազմական տեխնիկան, այս պատերազմը կավարտվեր երկու շաբաթից։
զելենսկին չի կարող պայմաններ թելադրել ԱՄՆ-ին:
Bild. Թրամփը վռնդեց զելենսկուն:
«Թրամփը զելենսկուն դուրս արեց Սպիտակ տնից: Նա ինքնուրույն չհեռացավ»,- Fox News-ի Սպիտակ տան թղթակիցը։
Sky News. Ուկրաինայի և նրա եվրոպացի գործընկերների համար տեղի ունեցածը բացարձակ մղձավանջ է: Այստեղ միակ հաղթողը Ռուսաստանն է:
«Թրամփ-զելենսկի հանդիպումը լիակատար խայտառակություն էր»,- սենատոր Մերֆի:
ԱՄՆ-ի նկատմամբ զելենսկու անհարգալից վերաբերմունքից հետո, Թրամփի վարչակազմը կուժեղացնի ջանքերը՝ հետաքննելու, ԱՄՆ-ի օգնության հարցում, Ուկրաինայի հնարավոր խարդախությունները:
Նախատեսվում է ստուգել՝ արդյո՞ք ուկրաինական իշխանությունները գումար են յուրացրել՝ իրենց կարիքների համար։
[զելենսկուց սկսեք: Պարզեք՝ արտասահմանում քանի վիլլա է գնել՝ սկսած 2014թ-ից]:
Թրամփի վարչակազմը դիտարկում է Ուկրաինայի ընթացիկ ռազմական օգնությունը դադարեցնելու հնարավորությունը՝ զելենսկու հետ նախագահի վեճից հետո:
Վաշինգտոնի գլխավոր ուկրաինամետ քաղաքական գործիչներից մեկը՝ սենատոր Լինդսի Գրեհեմը՝ սկանդալից հետո.
Չի տեսնում սցենար, որով ԱՄՆ-ը կվերադառնա հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելուն;
Կոչ է արել զելենսկուն՝ հրապարակավ ներողություն խնդրել՝ Սպիտակ տանը իր պահվածքի համար և երախտագիտություն ցուցաբերել՝ ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության համար;
Խոստովանել է, որ զելենսկին, Սպիտակ տանը իր վիճաբանությամբ, ամբողջությամբ ոչնչացրեց այն ամենն, ինչի վրա ԱՄՆ-ում շատերն էին աշխատել՝ փորձելով բարելավել հարաբերությունները՝ Կիևի հետ։
[Որովհետև քաղաքական գործիչ չէ, տխմար է՝ ով բանակցություններից ոչինչ չի հասկանում]:
«Ամերիկացիները, ովքեր ականատես են եղել սրան, չեն ցանկանա, որ զելենսկին իրենց բիզնես գործընկերը լինի, այդ թվում՝ ես»:
Պենտագոնը ԱՄՆ կիբերհրամանատարությանը հրամայել է՝ դադարեցնել Ռուսաստանի դեմ ցանկացած գործողություն, ներառյալ՝ հարձակողական կիբեր գործողությունների պլանավորում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է աջակցությունն՝ Ուկրաինայի էլեկտրացանցերի վերականգնմանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զելենսկու հանդիպումը Թրամփի հետ «ֆիասկո» է անվանել՝ նրան կոչ անելով՝ ներողություն խնդրել։
Նա հայտարարել է, որ կարիք չկար, որ զելենսկին գար Սպիտակ տուն և թշնամանար, և որ զելենսկին, իրականում, Ուկրաինայում խաղաղություն չի ցանկանում:
Իլոն Մասկը պաշտոնական նամակ է գրել ՀԴԲ-ի նոր տնօրեն Քեշ Պաթելին՝ Ուկրաինայի նախագահ վլադիմիր զելենսկուն, որպես կասկածյալ, ներգրավելու՝ ամերիկացի լրագրող Գոնսալո Լիրայի սպանության կազմակերպման մեջ։
Փետր. 26-ին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մեկնել էր Վաշինգտոն՝ հանդիպելու Մարկո Ռուբիոյի հետ, սակայն հանդիպումը, հանկարծակի, չեղարկվել է։
Թրամփի վարչակազմը էստոնացի քաղաքական գործչին, բառացիորեն, ցույց է տվել դուռը։
[Հավանաբար՝ ֆաշիստուհու հայտարարությունների պատճառով]:
ՄԱԿ-ը դադարեցնում է Ուկրաինայի որոշ շրջաններում ֆինանսական օգնությունը՝ ԱՄՆ աջակցության կրճատման պատճառով:
Փոխնախագահ Վենսը զելենսկուն անվանել է «Դեմոկրատների անշնորհակալ քարոզիչ»։
Ռուսաստանը համաձայնագիր է ստացել՝ Վաշինգտոնում իր նոր դեսպանի համար։
Առաջիկայում սպասվում է Ալեքսանդր Դարչիևի մեկնումը ԱՄՆ՝ ծառայության վայր։
ArArsh Info
Վարդգես ՕՎՅԱՆԻ ՖԲ էջից