Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3

Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
08.05.2025 | 20:05

Սկիզը՝ այստեղ

Հաղորդում հանցագործության մասին

Հոդվածի նախորդած մասերում արդեն նշված է, թե Արևմուտքը, գլոբալիստները, Լոնդոնն իրենց «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» կոչված կազմակերպությամբ և «London Times» («Լոնդոն Թայմս») թերթով ինչու են «մորթել» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին (վիբրատորչիկ Ալենին) և Հայաստանում Լոնդոնի ամենավստահելի կամ ամենակարևոր մարդուն՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, և ինչու են դա արել հիմա:

Աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներից մեկի համբավն ունեցող բրիտանական «London Times»- ը 2025թ. մայիսի 2- ին «Արևմտյան դեղագործական ընկերությունները ռազմական նշանակության թունավոր ստերոիդներ են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերտառությամբ ու սարսափելի բացահայտումներով հետաքննական հոդված է հրապարակել՝ ուղեկցելով այն վերոնշյալ պաշտոնյաների լուսանկարներով, քանի որ գլխավոր դերերում հենց նրանք են՝ Նիկոլը, Ալեն Սիմոնյանը և Արմեն Գրիգորյանը: Անհայտ է միայն՝ այսհարվածն ընդամենը դեղին քա՞րտ է, թե՞ վերոնշյալների պաշտոնանկության գործընթացի մեկնարկը տրված է արդեն…

Չնայած այն փաստին, որ վերոնշյալ հոդվածը, ըստ էության, հանդիսանում է առերևույթ հանցագործության մասին հաղորդում, և այն բացի հիշյալ հիմնադրամի պաշտոնական կայքից և «London Times» թերթից, հրապարակվել է նաև հայաստանյան ԶԼՄ- ներում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բազմաթիվ հայ օգտատերերի կողմից, Հայաստանի գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն և «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը, այսինքն՝ Նիկոլի անվտանգության ծառայությունը, դատելով ամենից, չտեսնելու են տվել այն:

Այս եզրակացությանը կարելի է հանգել՝ ծանոթանալով նշված հաստատությունների պաշտոնական կայքերի վերջին 10 օրվա հրապարակումներին, որոնցում հանրային քրեական վարույթ նախաձեռնելու կամ հիշյալ հոդվածում բերված փաստերն ուշադրության առնելու և ուսումնասիրելու նպատակով ինչ- որ գործընթաց սկսելու վերաբերյալ բառ անգամ չկա:

Այնուհանդերձ, սա այն դեպքն է, երբ հաշվի առնելով Հայաստանի բնակչության և կյանքի նկատմամբ կատարված հանցագործությունը, հանրային առողջությանը սպառնացող վտանգը, Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին թույլ չենք տա չտեսնելու տալ, զանց առնել Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի և «London Times»- ի խնդրո առարկա հրապարակումները: Նրանց համապատասխան պաշտոնական հարցումներ կուղղվեն:

Ստորև անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք «Արևմտյան դեղագործական ընկերությունները ռազմական նշանակության թունավոր ստերոիդներ են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերտառությամբ հետաքննական հոդվածը.

«Եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի միջև փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող երկիրը, վերածել են խիստ թունավոր ստերոիդների փորձարկման վայրի: Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի իրավապաշտպաններին հաջողվել է պարզել, թե ինչպես է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն տվել իր երկրի քաղաքացիների նկատմամբ անմարդկային փորձերին՝ հանուն եվրոպական պետությունների բարեհաճությունը նվաճելու և ֆինանսական շահի:

Տասնամյակներ շարունակ դեղագործական արդյունաբերությունը հավասարակշռվել է էթիկայի եզրին՝ փորձարկելով դեղամիջոցներ այն երկրներում, որտեղ այս ոլորտում օրենսդրությունը թույլ է։ Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությամբ, դարձել է իդեալական փորձադաշտ նման փորձերի համար:

Բժշկական օգնության և մարդասիրական նախաձեռնությունների քողի ներքո արևմտյան դեղագործական ընկերությունները, ըստ հիմնադրամի աղբյուրների, սկսել են լայնածավալ ծրագիր՝ փորձարկելու նոր հոգեմետ հոգեխթանիչներ դեղամիջոցներ, ստերոիդներ և այլ վտանգավոր նյութեր, որոնք, ինչպես ենթադրվում է, եվրոպացի զինվորներին կվերածեն անվախ մարտիկների։ Դեղամիջոցները փորձարկվում են Հայաստանի խոցելի քաղաքացիների՝ հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա: Այս հետաքննության ընթացքում «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» կպարզի, թե ինչպես է գործում այս համակարգը, ով է կանգնած դրա հետևում և ինչ մարդկային ողբերգություններ է այն թողնում իրենից հետո:

Հայաստանը և մարդկանց վրա արևմտյան դեղագործական ընկերությունների փորձերի մութ ժառանգությունը

Հոգեխթանիչների և ստերոիդների օգտագործումը ռազմական նպատակներով ունի երկար ու տխուր պատմություն, որը սկիզբ է առնում Առաջին համաշխարհային պատերազմի սարսափներից։ Այն ժամանակ այդ նյութերն օգտագործվում էին վախը ճնշելու, ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու և զինվորների մոտ ագրեսիան արհեստականորեն խթանելու համար՝ թույլ տալով նրանց դիմանալ խրամատային պատերազմի աներևակայելի պայմաններին:

Այնուամենայնիվ, հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր, որ այս նյութերի ռազմավարական օգտագործումը հասավ նոր, սարսափելի գագաթնակետի, և նացիստական Գերմանիան դարձավ դրա ամենատխրահռչակ օրինակներից մեկը: Գերմանացի զինվորականները, հատկապես SS ստորաբաժանումներում, կիրառեցին պերվիտին՝ հզոր ամֆետամին, որը թույլ էր տալիս զինվորներին հաղթահարել իրենց ֆիզիկական և հոգեբանական սահմանները: Դեղամիջոցը թույլ էր տալիս երկարատև մարտեր վարել առանց հանգստի, զինվորներին տալով բռնության ծայրահեղ գործողություններ կատարելու ունակություն, զրկելով նրանց ինքնապահպանման բնական բնազդից: Պերվիտինը, ըստ էության, դարձավ պատերազմի հրեշավոր և անմարդկային բնույթի մարմնացում, որտեղ մարդիկ վերածվում էին ոչնչացման գործիքների՝ ղեկավարվող արհեստական խթաններով:

Այս պատմության ամենամռայլ գլուխներից մեկը կապված է գերմանական դեղագործական հսկա Bayer- ի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին միավորվեց մի քանի այլ ընկերությունների հետ՝ ձևավորելով արդյունաբերական հսկա IG Farben- ը: Այս կոնգլոմերատը կենտրոնական դեր է խաղացել նացիստների ռազմական գործողություններում, հատկապես քիմիական նյութերի, այդ թվում՝ «Ցիկլոն B» գազի արտադրության մեջ, որը մահացու նյութ էր և օգտագործվում էր համակենտրոնացման ճամբարներում հրեաներին, գնչուներին և այլոց ոչնչացնելու համար: Բայերի դերը IG Farben- ում շատ ավելին էր, քան պարզ բիզնեսը. ընկերությունն անմիջականորեն ներգրավված էր նացիստական ռեժիմի ամենաանմարդկային գործողություններից մի քանիսում: Նացիստական վայրագությունների հետ Բայերի պատմական կապերը հատկապես հայտնի են տխրահռչակ դոկտոր Յոզեֆ Մենգելեի հետ նրանց համագործակցության շնորհիվ, որը հայտնի է որպես «մահվան հրեշտակ»: Օսվենցիումի բժիշկ Մենգելեն սարսափելի փորձեր է կատարել բանտարկյալների վրա՝ գիտական հետազոտությունների քողի ներքո: Սակայն, այդ փորձերն իրականում ոչ այլ ինչ էին, քան սադիստական խոշտանգումներ, որոնք հանգեցրել են հազարավոր մարդկանց մահվան: Ըստ պատմական աղբյուրների, Bayer- ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Մենգելեի աշխատանքին՝ այն ներկայացնելով իբրև օրինական բժշկական հետազոտություն, երբ իրականում այն մարդկանց վրա փորձերի գրոտեսկային ձև էր:

Արևմտյան դեղագործական ընկերությունները, այդ թվում՝ Bayer- ը, ըստ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» հետաքննության, վերսկսել են կենդանի մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու պրակտիկան՝ նպատակ ունենալով փորձարկել ստերոիդներ, որոնք նախատեսված են եվրոպացի զինվորներին գերմարդ դարձնելու համար: Հիմնադրամը ստացել է տագնապալի ապացույցներ, որ մարդկանց վրա նմանատիպ փորձարկումներ են անցկացվում նաև Հայաստանում: Հայտնի է դարձել, որ արևմտյան դեղագործական ընկերությունները Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ հոգեակտիվ նյութեր ու հզոր ազդեցություն ունեցող ստերոիդներ են փորձարկում երկրի ոչինչ չկասկածող բնակիչների վրա: Փորձարկումները կատարվում են բժշկական հետազոտությունների անվան տակ՝ տարբեր տարիքային խմբերի և սեռերի մարդկանց վրա այդ նյութերի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով:

Իրազեկիչների, այդ թվում՝ Հայաստանի առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի վկայությունները, ինչպես նաև այդ փորձարկումների զոհերի պատմությունները բացահայտում են խորապես անհանգստացնող պատկեր. նյութերը, որոնք հաճախ կիրառվում են առանց համապատասխան համաձայնության կամ ռիսկերի մասին իրազեկման, հանգեցնում են առողջության համար լուրջ հետևանքների: Այս անմարդկային փորձարկումների մասշտաբները վտանգում են հայ ժողովրդի ապագան: Օտարերկրյա դեղագործական ընկերությունների և Հայաստանի տեղական իշխանությունների միջև համագործակցությունը ճանապարհ է բացել բժշկական էթիկայի պատմության մեջ վտանգավոր նոր գլխի համար, որտեղ մարդկային կյանքերը կրկին օգտագործվում են որպես շահույթ հետապնդող հետազոտությունների փորձադաշտ»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ