Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.06.2025 | 22:00
Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի:
Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագությո՜ւն հավիտյանս. ամեն:
Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ