Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Քարոզ, որ նման է քողարկված քաղաքական-աղանդավորական հոգեորսության

Քարոզ, որ նման է քողարկված քաղաքական-աղանդավորական հոգեորսության
17.06.2025 | 15:52

Այնուամենայնիվ, ես և շատերը իրավունք ունենք իմանալու, թե իմ և հարյուր հազարավոր հարկատուների վճարած հարկերից ձևավորված պետական բուջեի հաշվին, որը կարող է լինել թեկուզ մեկ դրամ, ինչու՞ է իրականացվում մի քարոզ «Կրթվելը նորաձև է» վերտառությամբ, որն իր ոճով, մեթոդաբանությամբ, ձևաչափով նման է քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության: Այդ ամենին ո՛չ նախընտրական ծրագրով, ո՛չ կառավարության ծրագրով, ո՛չ պետական բյուջեով, ո՛չ հաշվետվողական և թափանցիկ մեխանիզմներով որևէ մեկը որպես թեկուզ մեկ դրամ հարկ վճարող ոչ տեղյակ է, ոչ էլ իր քվեարկությամբ համաձայնություն է տվել դրան:

Այդ արշավը պետական հատուկ կարգավիճակ, անվտանգային կարգավիճակ, գաղտնի գրիֆով կարգավիճակ, անձնական կամ հույժ տվյալային բազա կամ որևէ այլ ֆանտաստիկ ծածկագիր ունեցող ծախս չէ: Դա նաև իմ թեկուզ մեկ դրամի վճարած հարկի միջոցով իրականացվող գործողություն ու ծախս է, որի 100% դիվիդենտի ու շահի, եթե կուզեք՝ «քաղաքական եկամտի» տերը բացառապես երկու հոգի են՝ վարչապետն ու իր տիկինը, որպես այդ քարոզը իրականացնողներ:

Սա ոչ հանրային շահերին ծառայող ծախս է, ոչ լայն հանրային սպառման պրոդուկտ, ոչ ծառայություն և ոչ էլ բարեփոխում, ինչի սպառողն ու շահառուն կարող էր լինել ողջ հանրությունը: Սա կապիտալ ծախս չէ, տրանսպորտի բարելավում չէ, մանկապարտեզի, դպրոցի վերակառուցում չէ, ճանապարհի կառուցում չէ, պետական ծրագիր չէ, որոնց շահառուն ողջ հանրությունն է և դելեգացրել է իրեն կառավարելու և իր փոխարեն որոշումներ ընդունելու, ծախս անելու, դրանք իրականացնելու իրավունքը, այն էլ թափանցիկության և հաշվետվողականության պայմանով, իշխանությանը:

Սա մի երևույթ է, որն իրականացնողների ո՛չ կրթական, ո՛չ տեսական, ո՛չ պրակտիկ, ո՛չ մեթոդական, ո՛չ արժեքային, ո՛չ տեսլականային, ո՛չ բովանդակային, ո՛չ քաղաքական մոտեցումները ես, որպես մեկ դրամ հարկ վճարող, մեղմ ասած, չեմ կիսում: Ավելին, վերը նշվածները ես համարում եմ ծայրաստիճան վտանգավոր ինձ և հարյուր հազարավոր ինձ նման մեկ դրամ հարկ վճարողների համար:

Իմ վերապահումն ու պահանջը ոչ թե մեկ դրամ չվճարելն է կամ ափսոսալը, այլ այն գիտակցումը, որ, փաստորեն, ես ինքս և ինձ նման հարյուր հազարավորները վճարում ենք պայմանական մեկ դրամ՝ մեզ և մեր երկիրը ձևախեղելու և բովանդակազրկելու համար, իսկ այդ մեկ դրամ հարկը և այդ հարյուր հազարավորների վճարած մեկ դրամները օգտագործվում են բացառապես երկու հոգու իշխանական, կուսակցական, անձնական և քաղվերարտադրական շահերի նպատակներով:

Փաստացի՝ ես ինքս վճարում եմ նրանց, ովքեր քարոզում են իմ կերպին, իմ արժեքներին, իմ բնույթին ուղիղ հակառակ բան: Փաստացի՝ ես ինքս վճարում եմ ինձ դավաճանելու մեկ դրամը:

Սա ես գրում եմ որպես նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր տորիչելյան դատարկության մակարդակով ճամարտակում են ժողովրդավարությունից և ժողովրդավարական արժեքներից, կառավարման թափանցիկությունից ու լեգիտիմությունից: Սա ես գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր, ՀԱԵ-ի նկատմամբ ապագա գործողություններին համաձայն չլինելով, մի օր կպարզեն, որ իրենք անձամբ են վճարել այդ գործողությունների համար:

Սա ես գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր, Հ1 նայելով և «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ուղեղ լվացող կարգախոսը լսելով, մտածում են, որ այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ, իրենց օջախներին չի հասնելու: Չի կարող չհասնել, ավելին՝ դուք եք վճարում, որ հասնի և՛ ձեզ, և՛ ձեր ընտանիքներին, և՛ ժողովրդին, քանի որ այդ կարգախոսներն ու քաղաղանդավորական քարոզները, ձեր ուղեղներին տիրելուց և այն որպես այս իշխանության սեփական քաղաքական վառելիք օգտագործելուց բացի, այլ առաքելություն չունեն:

P.S. Ես պատրաստ եմ հարկ վճարել նրանց բոլոր ճոխությունների, ճոխ կացութաձևի, պաշտոնական ծախսերի, ներկայացուցչական կենցաղի և այլ անէական, նյութական ու բացառապես իրենց սպառման նյութական երևույթների համար: Բայց ես պատրաստ չեմ վճարել ինձ, ինձ նմաններին և մի ողջ ժողովրդի որպես խեղված քաղաքական վառելիք օգտագործելու նույնիսկ մեկ դրամը: Ես պատրաստ չեմ վճարել նրանց, ովքեր քարոզում են իմ կերպին, իմ արժեքներին, իմ բնույթին ուղիղ հակառակ բան: Մենք ինքներս ենք վճարում մեզ խեղելու և դավաճանելու թեկուզ մեկ դրամը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 202

Մեկնաբանություններ