Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Խոսողները շատ են, որևէ բան առաջարկողներն ու, առավել ևս, որևէ բան անողները՝ չափազանց քիչ

Խոսողները շատ են, որևէ բան առաջարկողներն ու, առավել ևս, որևէ բան անողները՝ չափազանց քիչ
13.07.2025 | 17:11

Գլխավոր դավադրությունը թողած՝ շատերը զանազան դավադրությունների տեսություններ են փնտրում, երբեմն նաև՝ հորինում: Հիշեցնեմ, որ աչքներիս առաջ 2018-ից մինչ օրս դավադրություն է իրականացվում մեր հայրենիքի նկատմամբ: Եվ եթե սկզբում դեռ տակից էին անում, ու շատերի համար տեսանելի չէր, ապա արդեն բավական ժամանակ է բացահայտ են գործում: Աչքներիդ տեսածը երկրորդ պլան մղելով, այստեղից-այնտեղից լսած բաներն ու ձեր ենթադրությունները բերել եք առաջին պլան: Ոմանք դա անում են միտումնավոր, ոմանք ուղղակի իրականությունից կտրված են: Ես էլ ունեմ ենթադրություններ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու նախագծի հավանական հեղինակների մասին, բայց երբեք չեմ երկմտում և ուղիղ տալիս եմ մեր երկրում թուրքական ծրագիրն իրականացնողի անունը: Դա նիկոլն ու իր թայֆան է, որին 7 տարի առաջ շատերդ մեծ ոգևորությամբ բերել եք իշխանության, 4 տարի առաջ էլ շատերդ՝ վերարտադրել: Հիմա ոմանք իրենց ահավոր սխալն արդարացնելու համար դրան բերողների տարբերակներն են բարձրաձայնում, ասում են՝ մենք ի՞նչ, մեզ օգտագործել են, հո բերողը մենք չէի՞նք: Ես էլ ասում եմ՝ բա էդքան խելք ունենայիք, չօգտագործվեիք: Մեկ էլ ասում եմ՝ դե, եթե ձեզ թվում է, թե հիմա ավելի խելացի եք դարձել, ավելի շատ բան եք հասկանում, դե կպեք՝ դավադիրներին հեռացնենք: Ես արդեն հոգնել եմ անկապ խոսակցություններից, բացատրելուց էլ եմ հոգնել: Խոսողները շատ են, որևէ բան առաջարկողներն ու, առավել ևս, որևէ բան անողները՝ չափազանց քիչ: Շարունակեք բամբասել, ձերը էդ ա, ես էլ կշարունակեմ ուժերիս ներածի չափով մի բան անել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ