ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական սենատորների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին ասել է․ «Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել։ Խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելու, եթե ոչ՝ արդեն իրականացված է»։ Թրամփը բիզնեսմեն է, երևի այդ գործարքից փող է սարքելու։ Բոլորը Հայաստանի հաշվին հրաշքներ են գործում։ Իլհամ Ալիևը «հրաշք գործեց» տարօրինակ պատերազմով և դրան հաջորդած կապիտուլյացիայով, գրավեց Արցախը, հարակից շրջանները, Հայաստանի սահմանամերձ տարածքները։ Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակից դարձավ, սակայն արդեն քաղում է այդ «հրաշք դաշինքի» դառը պտուղները։ Եվրոպան էլ միշտ մեր հաշվին «հրաշքներ» է գործում, Ադրբեջանից նավթ ու գազ ստանում, իր էներգետիկ խնդիրները լուծում։ Երբ մեծ տերությունները գովում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն՝ Հայաստանի համար վատ բաներ են լինելու։
Ոսկան Սարգսյան