Նիկոլ Փաշինյանի պես մի ամբարտավան հեղափոխականի թվում է, թե իր քմահաճույքները վեր են օրենքից:
Եթե նման ավտորիտար մտածողությունը երկրի ներսում «մարսվում» է, ապա կանխատեսելիորեն արժանանալու է միջազգային ինստիտուտների դիմադրությանը:
2025թ․ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեց րեց ՀՀ-ին դադարեցնել ՀԷՑ-ի նկատմամբ նոր օրենքների կիրառումը և բռնագրավման քայլերը։
Որոշումը պարտադիր կատարման ենթակա է։
ՀՀ կառավարության արձագանքը հղում է անում «պետական անվտանգությանը» և ազգային օրենսդրությանը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից սա բավարար չէ։
Որոշման չկատարումը կարող է բերել․
*հարյուրավոր միլիոն դոլարի վնասի փոխհատուցման,
*ՀՀ պետական ակտիվների սառեցման արտերկրում,
*ներդրումային միջավայրի լուրջ վնասման։
Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ցույց է տալիս, որ միջազգային պայմանագրերի խախտման կամ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի գինը կարող է չափազանց բարձր լինել։
ՀՀ-ի լավագույն տարբերակը բանակցային լուծում գտնելն է, քանի որ անտեսումը ոչ միայն կբերի ֆինանսական վնասների, այլև երկարաժամկետ կհարվածի երկրի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ