Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երգիծանք

Երգիծանք
26.07.2025 | 11:05

Եկեք համարձակ լինենք ու պատկերացնենք՝ ի՞նչ կլինի, եթե ամեն բան տեսնենք Նիկոլի առաջարկած երկրի հակառակ կողմից:

Որպեսզի ժողովրդի բարոյական նշաձողը նորոգենք, եկեք մեկ այլ օրակարգ սկսենք՝

«Պետության կառավարման ղեկը ազատենք Նիկոլ Փաշինյանից»։

Որովհետև դժվար, եթե չասենք անհնար է Թումանյանի երազած ազնիվ մարդուն դարձնել միջին վիճակագրական ստանդարտ, եթե վարչապետն ինքը չի պահում նախնիների կողմից ավանդված պետական կառավարման ուխտագրերը, ստում է, հայհոյում է, սահմանադրություն է խախտում, պառակտում ու երկիրը կործանման տանում։

Բայց սա քաղաքական խարդավանք չէ՝ այլ մաքուր հոգևոր նորոգում. չէ՞ որ հոգևոր նորոգումից սկսվում է ցանկացած իրական բարեփոխում։

Այժմ առաջարկում եմ հետևյալ ծրագիրը.

Նիկոլ Փաշինյանը թող ազնվորեն թողնի վարչապետի պաշտոնը։

Նրա փոխարեն ժողովուրդը նշանակում է ժամանակավոր տեղապահ՝ պարտադիր ոչ կուսակցական, գոնե մեկ անգամ ամբողջությամբ կարդացած լինի ՀՀ Սահմանադրությունը և գոնե մեկ անգամ պահած լինի պետական բյուջեն (անթալան):

Նոր վարչապետի ընտրություններ տեղի չեն ունենա, քանի դեռ ՀՀ օրենքները չեն թարգմանվել ժողովրդավարության լեզվով, համառոտ և ժողովրդի համար ընկալելի։

Ի վերջո, ժողովուրդը չի հասկանում այսօրվա ընտրական օրենքները, անգամ բազմաթիվ պատգամավորներ չեն հասկանում, թե ինչի համար են քվեարկում։

Ամեն բան նորոգելուց հետո, պետք է նոր Վարչապետի ընտրություններ լինեն, եւ բոլոր թեկնածուների բարեվարքությունը խստորեն ստուգված լինի Վեհափառի կողմից՝

• գոնե մեկ անգամ օրվա մեջ 15 րոպե լռել,

• վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ ստուգել գնաճի պատճառները,

• ամեն օր աղոթել ժողովրդի բարեկեցության համար,

• հավատալ, որ նոր կառավարությունը ծառայում է ազգի, պետության և ապագայի շահերին։

Իհարկե, այս չափանիշները հեշտ չեն ստուգվում, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը․ «Ով ասում է՝ ազնիվ եմ, ուրեմն ազնիվ է»։

Ի վերջո, «Վարչապետը վարիչին» շարժման առաջնորդը պետք է լինի մի մարդ, ով ամեն օր հայելու առաջ կանգնելով՝ կարող է ասել.

«Ես ինձ եմ ազատում Նիկոլ Փաշինյանից»։

Եթե մենք ինքներս հայտարարում ենք, որ առաջնորդելու ենք այս շարժումը, ուրեմն արդեն համապատասխանում ենք չափանիշներին։

Պիտի պարզաբանեմ՝ այս նորոգման օրակարգը ոչ թե սահմանափակում է ժողովրդի ազատությունը, այլ ընդարձակելու է այն։

Ով չի վստահում, թող ոչ վարչապետության, ոչ էլ բանան աճեցնելու հայտ ներկայացնի։

Սիրելի ժողովուրդ, եկեք նորոգենք ոչ թե Վեհարանը, այլ Երկրի իշխանությունը։

Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կարող է իր ձեռքով Վեհափառին ազատել վեհարանից, ինչո՞ւ ժողովուրդը չկարողանա ինքն իրեն ազատել «Նիկոլ Փաշինյանից»։

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հ.Գ.

Եթե «նեղ դռնով մտնելը» դժվար է, թող թողնի բանալին ժողովրդի մոտ։

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ