ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը»

Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը»
26.07.2025 | 17:29

Նիկոլ Փաշինյանի մոտ «Ստոկհոլմյան սինդրոմի» վառ արտահայտված դրսևորումներ կան:

Մի փոքր այդ սինդրոմի մասին: Հոգեբանության մեջ «Ստոկհոլմյան սինդրոմով» տառապողներ են համարվում նրանք, ովքեր որպես զոհ սկսում են դրական գնահատել իրենց դահճին/ահաբեկչին, պաշտպանում են դահճի/ահաբեկչի գործողությունները և դառնում են դահճի/ահաբեկչի թիմակիցը/դաշնակիցը:

Եթե մի կողմ թողնենք դավաճանության վարկածը, ապա Նիկոլ Փաշինյանի մոտ Ադրբեջանի ու Թուրքիայի մասով «Ստոկհոլմյան սինդրոմի» սրացված վիճակ է: Այդ երկրներին հայերի ցեղասպանության մեջ մեղադրողից նա դարձել է Բաքվի ու Անկարայի թիմակիցն՝ ընդդեմ հայերի ու Հայաստանի:

Ի դեպ, «Ստոկհոլմ» բառը Փաշինյանի մոտ մեկ այլ սինդրոմ էլ է առաջացրել։ Ապօրինության ու «բեսպրեդելի» սինդրոմը՝ ալիևություն անելը։

Ինչպես հայտնի է, քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հայցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման:

Ու չնայած այս ամենին՝ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մի հայտարարություն է տարածել, որտեղ ասելիքի բուն իմաստն այն է, որ իրենք չեն պատրաստվում կատարել Ստոկհոլմի որոշումը: Այսինքն՝ ալիևություն են անելու:

Ալիևը տարիներ առաջ չէր կատարել միջազգային դատարանի մի որոշում, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ապաշրջափակեր Արցախը: Ալիևը շարունակեց շրջափակումը: Արցախն էթնիկ զտման ենթարկվեց:

Հիմա Ստոկհոլմի արբիտրաժային որոշումը չի ուզում կատարել արդեն Նիկոլ Փաշինյանը և չի հրաժարվում ՀԷՑ-ը խլելու գաղափարից: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Ալիևի գերի/դաշնակիցն է դարձել, այլ նաև ընդօրինակել է նրա վարքագիծը՝ միջազգային կառույցի որոշումները չկատարելու մասով:

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի մոտ «Ստոկհոլմյան սինդրոմ» է, դեռ մի բան էլ ավելին:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ