«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 7

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 7
24.09.2025 | 11:21

Սկիզբը՝ այստեղ

Ռուս- ուկրաինական հակամարտությունը սրելու, խաղաղության հույսերը թաղելու հետևում Զելենսկու և, հնարավոր է, դարձյալ Արևմուտքի գլոբալիստների ականջներն են

Ոչ միայն Ուկրաինան, այլև գիտակցելով Ռուսաստանի դեմ չհայտարարված պատերազմում իրենց պարտության հետևանքները, ՆԱՏՕ- ի անդամ որոշ պետություններ, կարելի է ենթադրել ՆԱՏՕ- ի համակարգմամբ, խոշոր հաշվով՝ Արևմուտքը, արևմտյան քաղաքական էլիտաները, գնալով սրում են իրավիճակը իրականացնում սադրանքներ և հող նախապատրաստում նորերի համար․․․

Առաջիկայում ՌԴ- ի դեմ նախապես ծրագրված, որոշակի նպատակներ հետապնդող ու բավական վտանգավոր սադրանքի համար հող նախապատրաստելու նպատակով, Լեհաստանից, Ռումինիայից, Էստոնիայից հետո ՌԴ- ի կողմից իր օդային տարածքի խախտման մասին, ինչպես հայտնի դարձավ այսօր, հայտարարել է նաև Նորվեգիան։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, չգիտես ինչու, միայն հիմա է հայտարարել, որ գարնանը և ամռանը ՌԴ-ի կողմից տեղի է ունեցել երկրի օդային սահմանների երեք խախտում: Բնականաբար, հարց է առաջանում՝ բա այն ժամանակ ինչո՞ւ չեն հայտարարել․․․

Կարծում ենք, պատասխանը պարզ է․ որպեսզի ՌԴ- ի դեմ սադրանքի համար բավարար լինեն հիմնավորումները, Արևմուտքում անհրաժեշտ են համարել ստի, կեղծիքի միջոցով Ռուսաստանին վերագրել ՆԱՏՕ- ի անդամ ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ պետությունների օդային տարածքների խախտումներ, և, ահա, հիմա, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ- ի ղեկավարության հրահանգով այդ գործին լծվել է Նորվեգիայի ղեկավարությունը։

«Գարնանը և ամռանը Ռուսաստանը երեք անգամ ներխուժել է Նորվեգիայի օդային տարածք,- նշված է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված երկրի վարչապետի հայտարարության մեջ։- Սահմանի խախտման տևողությունը եղել է մեկից չորս րոպե»:

Ինչպես նշված է մամուլի հաղորդագրության մեջ, Նորվեգիայի իշխանությունները կատարվածն անընդունելի են համարում և «դա հասկացրել են Ռուսաստանի իշխանություններին»: Նորվեգիայի իշխանությունների պնդմամբ՝ միջադեպերը տեղի են ունեցել ապրիլի 25- ին, հուլիսի 24- ին և օգոստոսի 18- ին:

ՌԴ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռուսական ինքնաթիռները բոլոր թռիչքները կատարելիս առաջնորդվում են միջազգային կանոններով և որևէ կերպ դուրս չեն գալիս դրանց շրջանակներից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուս զինվորականների հասցեին ցանկացած մեղադրանք, իբր, ինչ-որ սահմաններ խախտելու մեջ, «առաջվա պես ոչ մի անգամ չի ամրապնդվել որևէ հավաստի տվյալով»:

Բայց ՆԱՏՕ- ի համար մի՞ թե կարևոր է Պեսկովի հայտարարությունը․․․ Ինչպես Լեհաստանը, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքը ՌԴ- ին նախազգուշացրել են ռուսական ԱԹՍ-ները, կործանիչները և հրթիռները խոցելու պատրաստականության մասին, եթե դրանք ներխուժեն դաշինքի օդային տարածք: Այս դիրքորոշումն առաջին հայացքից կարող է միանգամայն հիմնավորված և արդարացի թվալ, բայց․․․ Հենց այստեղ պետք է ուշադրություն դարձնել Լեհաստանի արտգործնախարարի սպառնալիքին,

«Ես միայն մեկ խնդրանք ունեմ Ռուսաստանի կառավարությանը. եթե մեկ այլ հրթիռ կամ ինքնաթիռ առանց թույլտվության, միտումնավոր կամ պատահաբար ներխուժի մեր տարածք և խոցվի, իսկ բեկորներն ընկնեն ՆԱՏՕ- ի տարածք, խնդրում եմ, մի եկեք այստեղ բողոքելու»,- երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել Սիկորսկու նշած տեղին՝ «ՆԱՏՕ- ի տարածք», որով Լեհաստանի վարչապետն ակնարկում է, որ դա է լինելու ռուսական հրթիռի կամ ինքնաթիռի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու և Լեհաստանի երկնքում խոցվելու ապացույցը։ Մինչդեռ, Ուկրաինայի ՀՕՊ- ի հարվածից խուսափելու նպատակով խուսափողական մանևր կատարելու ընթացքում դեպի Լեհաստանի սահման սուրացող, բայց սահմանը հատելու մտադրություն չունեցող ռուսական կործանիչը, որը սահմանի մոտ կտրուկ փոխելու էր իր ուղղությունը դեպի աջ կամ ձախ, կամ շրջադարձ էր կատարելու, եթե Լեհաստանի ՀՕՊ-ի կողմից խոցվի սահմանի մոտ, իներցիայով շարժվող նրա բեկորները կարող են ընկնել ոչ թե Ուկրաինայի, այլ Լեհաստանի տարածքում։

Վերոնշյալի առումով հարկ է ուշադրություն դարձնել, որ Ուկրաինան վաղուց և համառորեն Լեհաստանին և ՆԱՏՕ- ի անդամ այլ պետությունների խնդրում է իր օդային տարածքում խոցել ռուսական հրթիռները և ԱԹՍ- ները։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ