Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ապահովում են «բարեկեցիկ» ու «անհոգ» կյանք

Ապահովում են «բարեկեցիկ» ու «անհոգ» կյանք
09.02.2025 | 11:10

ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնական իրավունք համարվող իրավաբանական օգնության կարևորագույն բաղադրիչ փաստաբանական գործունեությունն ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու վերաբերյալ օրինագիծը, որի արդյունքում փաստաբանական գործունեության հարկային բեռն ավելացավ մոտ 6 անգամ, ԱԺ տնտեսական հանձնաժողովն ընդունեց մեկ օրվա մեջ:

Ազգային աղետ ու ողբերգություն դարձած խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու պատգամավորական նախագիծն ամիսներով շրջանառության մեջ է, իսկ նույն ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամները մարտնչում են հարցի քննարկումը ցրելու համար, թե բա՝ «մի քիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»:

Սիրելի´ հայրենակիցներ, այս օրինակի վրա դուք կարող եք հասկանալ, թե ինչպես է վարվում ձեր «բարեկեցիկ ու անհոգ» կյանքի կազմակերպման պետական քաղաքականությունը:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 5307

Մեկնաբանություններ