Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արևմուտքում մեզ ավելի շա՞տ են սիրում, քան՝ մեր հարևան Վրաստանին

Արևմուտքում մեզ ավելի շա՞տ են սիրում, քան՝ մեր հարևան Վրաստանին
20.12.2024 | 08:25

Արևմուտք գնալու ճանապարհին Հայաստանը հանդիպում է Արևմուտքից վերադարձող Վրաստանին ու հարցնում՝ ինչո՞ւ ես հետ գալիս, չէ՞ որ շատ էիր երազում Արևմուտք գնալու մասին և գրեթե հասել էիր: Վրաստանը, հանձինս Բիձինա Իվանիշվիլու, պատասխանում է, որ Արևմուտքում իրեն առաջարկում են հանուն արևմտյան արժեքների 3 օր կռվել Ռուսաստանի դեմ, հետո բարձրանալ սարերն ու ազգովի պարտիզան դառնալ։ Եվ այդ ողբերգությունից վրաց ժողովրդին հեռու պահելու նպատակով Վրաստանը հեռանում է Արևմուտքից՝ հայտնվելով սանկցիանների տակ:

Այսքանը լսելուց և տեսնելուց հետո Հայաստանը պետք է շարունակի գնալ Արևմու՞տք, թե՞ հետ վերադառնա։ Թե՞ մենք մտածում ենք, որ Արևմուտքում մեզ ավելի լավ բան են առաջարկելու, Արևմուտքում մեզ ավելի շատ են սիրում կամ ավելի կարևորում, քան մեր հարևան Վրաստանին։

Խորհել է պետք հայրենասիրությամբ:

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ