30.09.2017|
14:58
Նոր սահմանադրության նախագիծը, որ նախատեսում է ընտրական համակարգի փոփոխություններ և նախագահի անուղղակի ընտրություն, Վրաստանի խորհրդարանում ընդունվեց քննադատության և ընդդիմության բողոքների ուղեկցությամբ: Հիմնական օրենքի նախագիծը, որ Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին ընդունեց 117 ձայնով, երկու դեմ ունենալով միայն, արդեն ուղարկվել է նախագահի աշխատակազմ: