07.07.2017|
02:21
Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատումից հետո ջրերը փոքր-ինչ պարզվում են։ Մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչ հեռանկարներ են ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո։ Եվ եթե մինչև վերջերս մամուլում, այդ թվում՝ իշխանությանը մոտ կանգնած տնտեսաքաղաքական խմբավորումների կողմից ուղղորդվող լրատվամիջոցներում, անընդհատ կասկածի տակ էր դրվում 2018 թ. վարչապետի հարցը, ապա այժմ ավելի առաջնային տեղ է գրավում այն տեսակետը, թե, այնուամենայնիվ, 2018-ին գործող վարչապետը, կարծես, շարունակելու է պաշտոնավարել։ Իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն` պայմանավորված տնտեսության մեծ փլուզմամբ կամ ռազմական զարգացումներով, ինչի պարագայում գլխավոր հրամանատարի դերում կարող է անհրաժեշտ լինել առավել ռազմականացված և պատերազմական բովով անցած գործիչ։