Հիմա արդեն շատերն են աշխարհում տագնապով նշում, որ Արևմտյան Հայաստանի տարածքում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանային պատերազմի են վերածվել. երկու կողմն էլ կորուստներ ունեն։
Եվրոպական միությունը ոչ քիչ փողեր է տվել Թուրքիային, հատկապես վերջին տասը տարում: Բայց ո՞վ կհիշեցնի դա նախագահ Էրդողանին: Նա կարծում է, որ 3 միլիարդ եվրոն երկու տարում չափազանց քիչ է միգրացիոն հոսքերը կանխելու համար:
Մարտի 4-ին ադրբեջանական տարադրամը խփեց իր բացասական ռեկորդը հունվարի 25-ից՝ 1,6105 մանաթ մեկ դոլարի դիմաց՝ գրում է Minval.az: Ադրբեջանի Կենտրոնական բանկը մանաթի կուրսը պահելու համար ֆինանսական ներարկումներ է անում՝ կրճատելով տարադրամային պահուստները համարյա 7 միլիարդ դոլարով (63,4 %)՝ 2015-ի փետրվարի համեմատ:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին յոթ տարիներին լուրջ խնդիրներ է ստեղծել Իսրայելի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Ինչպես ասում են՝ նույնիսկ խուլ սուլթանը դա լսել է:
Հայաստանյան միջավայրում հաճախ է կարծիք հնչում, թե այս կամ այն ազգի ու պետության լիարժեք կայացումը պայմանավորված է նրանց ինչ-ինչ առանձնահատկությամբ, որն ամփոփում ենք «հայի վերջին խելքը» արտահայտությամբ:
Գուցե քչերն են հիշում, որ 1999-ին հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը երկու հարցի հասցրեց պատասխանել՝ Աղասի Արշակյանի և Մանվել Բադեյանի:
Եվ այսպես, վերադառնանք Ռուսաստանի հետ Իրանի ռազմական կապերի հարցին։ Եթե մամուլում բերված փաստերը հավաստի են, ապա հասկանալի է, թե ինչու է Իրանը շահագրգռված արդիական մարտական ավիամիջոցների, ռազմածովային տեխնիկայի, հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ և այնքան էլ հետաքրքրված չէ զրահատեխնիկայով։
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...