Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 
  • Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)

    Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)

    29.10.2013| 00:03
    Մոտ մեկ տարի առաջ Նուրետտին Վերենը` Գյուլենի նախկին գլխավոր խորհրդականը, որն ավելի ուշ խզեց կապերը աղանդի հետ, մի մերկացուցիչ գիրք գրեց այդ կազմակերպության գործունեության մասին։ Նա հանցանշաններ է բերել հօգուտ այն բանի, որ Գյուլենը փող է ստանում ԿՀՎ-ից, պատմել է այն ավերիչ գործունեության մասին, որ 1990-ականներին կազմակերպությունը ծավալել էր Միջին Ասիայում։ Այդ գրքի շնորհիվ հանրությունն իմացավ նաև, որ նրա միջազգային կրթական ցանցի դպրոցներում աշխատում են ԿՀՎ-ի կադրային գործակալներ։ Եթե մենք վերլուծելու լինենք Գյուլենի աղանդի տարածման աշխարհագրությունը, ապա կհամոզվենք, որ այն ներկայացված է բոլոր այն երկրներում, ուր Ամերիկան շահեր ունի` Թուրքիայում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Սուդանում։
  • Երբ ավարտվում են տարբերակները

    Երբ ավարտվում են տարբերակները

    27.10.2013| 13:16
    Մի կաթիլ մեղրի պատմությունը հիշո՞ւմ եք: Որտեղի՞ց` ո՞ւր հասան: Ինչո՞ւ հասան: Ինչպե՞ս: Եվ` ո՞վ հետո մնաց: Լեգենդը` լեգենդ, բայց հիմա ավելի դաժան ժամանակներ են, որովհետև մեղրը կաթիլ-կաթիլ մեկ այստեղ, մեկ այնտեղ հոսում-կորչում է, ու եթե այսպես գնա` Հայաստանում մեղվաբուծության վերջը երևալու է:
  • Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն

    Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն

    27.10.2013| 13:16
    Ինչքա՜ն բան կա աշխարհիս երեսին մարդկությունն ու մարդկանց իբր միավորող, բայց, ըստ էության, պառակտող. ռասաներ, ազգեր ու ազգություններ, ցեղեր, պետություններ ու պետական սահմաններ, հազար ու մի կազմակերպություններ, կուսակցություններ, լեզուներ, կրոն և, ի վերջո, վերջին տասնամյակներում մարդկության գլխին ուղղակի պատուհաս դարձած հազար ու մի աղանդներ: Երբ մտովի, փիլիսոփայորեն, Տիեզերքի հեռուներից դիտում, զննում ես Երկիր մոլորակը և տեսնում, թե ի՜նչ է կատարվում այստեղ... Մի փշուր հողակտոր, գեղեցի՜կ, ինչ-որ մանրիկ էակներ, դեսուդեն վազվզող, ինչ-որ բաներ են տանում-բերում, իբր մտածում-հորինում, ու մեկ էլ իրար հոշոտելու-ոչնչացնելու դավեր նյութում, իրենց համար խնդիրներ են մոգոնում ու սկսում են իբր մտածել դրանք լուծելու մասին, մեծեր կան` առաջնորդներ, բևեռներ կան` ուժի, ազդեցության, զենքեր են հնարել` իրենք իրենց և իրենց հողակտորը ոչնչացնելու այս մի բուռ մժեղները... Այնքա՜ն նման մրջյունների:
  • «Ով տիրապետում է պատերազմ մղելու  արվեստին, նա օտարի բանակը  պարտության է մատնում առանց կռվի»

    «Ով տիրապետում է պատերազմ մղելու արվեստին, նա օտարի բանակը պարտության է մատնում առանց կռվի»

    27.10.2013| 13:14
    Չինաստանում, ինչպես, ի դեպ, նաև նրա սահմաններից դուրս, մեծ հարգանք վայելող Սուն Ցզին (զորավար և իմաստասեր, պատերազմական ռազմավարության մասին նշանավոր «Պատերազմի արվեստը» տրակտատի հեղինակ, ապրել է մ.թ.ա. 6-րդ, այլ աղբյուրների տվյալներով՝ մ.թ.ա. 4-րդ դարում) հայտարարել է. «Ով տիրապետում է պատերազմ մղելու արվեստին, նա օտարի բանակը պարտության է մատնում առանց կռվի, օտարի ամրոցները գրավում է առանց պաշարելու», իսկ «հզորություն» ասվածը, նրա կարծիքով, «մարտավարություն կիրառելու հմտությունն է...»։
  • Չափնե՛րդ ճանաչեք

    Չափնե՛րդ ճանաչեք

    27.10.2013| 13:13
    Կռիվը պրծավ, բայց նստվածքը դեռ կա: ՈՒ երկար կմնա: Արձանագրելու` օդանավակայանում տեղի ունեցածն ընդամենը Բրյուսել-2 էր: Որպես Զարուհի Փոստանջյանի, նրա «հայրիկի», կոնկրետ դեպքում` արդեն «մայրիկի» վերածվածների իդեա-ֆիքսի շարունակություն: Չենք ասում` միակ թիրախը Բրյուսելն է, ու հայոց կապվածությունը Բրյուսելի հետ ընդամենն անտիիդեաներ է առաջացնում: Նաիվ կլիներ, բայց և` դավադրության տեսությունը` «տոնկայա շտուկա, Պետրուխա»:
  • 300 սպարտացիների  սպասումով

    300 սպարտացիների սպասումով

    27.10.2013| 13:01
    Զայրացած արձագանք կարող է թվալ այս հրապարակումը, գուցե նաև` ավելորդ, որովհետև նույն թեմայով էր նախորդը: Բայց համոզված եմ` ոչ ապարդյուն, որովհետև թեման իրականում ինչ-որ մեկի նամակը չէ ինչ-որ մեկին, այլ Հայաստանի ինտելեկտուալ վիճակը: ՌԴ նախագահին ուղղված Զորի Բալայանի նամակից հետո տարատեսակ տեսակետներ բարձրաձայնվեցին, ոմանք նույնիսկ շնորհակալություն հայտնեցին նրան, որ կարողացավ շարժել հայկական ընդարմացած գիտակցությունը:
  • Հայ դեսպանների երկարակեցության առեղծվածը և հետևանքները

    Հայ դեսպանների երկարակեցության առեղծվածը և հետևանքները

    26.10.2013| 12:38
    Այսօր միայն ծույլը կամ արտաքին քաղաքականության նկատմամբ բացարձակապես անտարբեր մարդը չի փնովում արտգործնախարարության աշխատանքը:
  • Դե, զարկելը հիմա դու տես

    Դե, զարկելը հիմա դու տես

    22.10.2013| 00:57
    Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան կուսլիդերների վերջին վեճը կարելի էր միջանձնային որակել ու անցնել առաջ, եթե չլինեին որոշ «նուրբ» հանգամանքներ, մանավանդ որ միանգամից «հառնում» է օրախնդիր հարցը` վեճը քաղաքակա՞ն է, թե՞ «ոնց»:
  • Երազում է նա, ով վերջում է երազում

    Երազում է նա, ով վերջում է երազում

    22.10.2013| 00:54
    Մեր տեղեկություններով` Զորի Բալայանի նամակն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի «թագավորին», այլև Ղազախստանի ու ընդհանրապես Մաքսային միության դեֆակտո և պոտենցիալ անդամներին նույնպես:
  • Ճշմարտությունը կոնկրետ է

    Ճշմարտությունը կոնկրետ է

    20.10.2013| 16:46
    Ի՞նչ կանեինք, եթե ինտերնետը չլիներ: Այն, ինչ մի քանի օրում իմանայիր-չիմանայիր, հիմա մի քանի րոպեում ոչ միայն իմանում, այլև ուրիշին ես հաղորդում: Հայտնությունների Պանդորայի արկղ, բացելը` բացում ես, բայց հետո ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել: Օրինակ, ո՞վ կասի, թե գրողների գրող Զորի Բալայանի նամակին ի՞նչ կպատասխանի նախագահների նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլորն ասում են` ի՞նչ է գրել, ինչո՞ւ է գրել, ե՞րբ է գրել, ո՞վ է թելադրել, բայց ոչ ոք չի ասում` պատասխանն ի՞նչ կլինի, ե՞րբ ու ինչո՞ւ: