Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
22.07.2011 | 00:00

Բանաստեղծ, երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Լոռեցին, ում ապուպապերի արմատներն Արցախից են սերում, 2011 թ. Մեծ պահքի ավարտին մի գեղեցիկ վկայություն պատմեց. Աստծո ձեռամբ իր թոռան աչքերի բժշկության մասին էր: ՈՒթ տարեկան թոռն արդեն մի քանի տարի էր` ակնոց էր կրում: Փեսան` Հակոբը, տեսիլք է տեսնում, և Աստված նրան ասում է. «Մեղքեր ունես, որդյա՛կ, երեք օր աղոթելով ապաշխարիր, ու տղայիդ աչքերը կլավանան»: Հակոբը երեք օր շարունակ իր մեղքերի թողության համար աղոթքներով դիմում է Աստծուն: Երեք օր անց, պատահաբար, ութնամյա Ռուբենի ակնոցներն ընկնում են ու կոտրվում: Ծնողները` Հակոբն ու Կարինեն, երեխային տանում են ակնաբույժի մոտ` մի նոր ակնոց պատվիրելու: Ակնաբույժը փոքրիկի աչքերը ստուգելով, հայտնում է. «Այս երեխայի աչքերը լրիվ առողջ են, այլևս ակնոցի կարիք չունի»:
Հ. Գ.- Ի՞նչ իմանանք, մեր երեխաները մեր ո՞ր մեղքերի համար են այս կամ այն հիվանդությունով տառապում: Եվ դրանք երևացո՞ղ հիվանդություններ են, թե՞ չերևացող, ակնհա՞յտ, թե՞ դեռ գաղտնի, Աստվա՛ծ գիտի: Սակայն դեղն ամենքի համար էլ նույնն է` ապաշխարանքի աղոթքներ: Ապաշխարենք մեր մեղքերը, որ հոգևոր շնորհ կլինի մեզ, իսկ մեր զավակների հոգևոր ու մարմնավոր առողջության համար` երկնային դեղ և անմահություն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ