29.01.2014|
15:45
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակախոս, վերլուծաբան Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ նշեց, որ վերջերս, արևմտահայ մտավորական, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցից երկու օր հետո, հունվարի 22-ին, թուրքական կայքերից մեկում հանդիպել է «Հայաստանին Հրանտ Դինքը» վերնագրով մի «շշմեցուցիչ» հոդված, որտեղ հեղինակը ոչ միայն խեղաթյուրել է 1915 թվ. Հայոց ցեղասպանությանը վերաբերվող դեպքերն ու իրադարձությունները, այլև Հրանտ Դինքի կենսագրական տվյալները (ծննդյան, մահվան, բնակության վայր և այլն):