Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

    Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

    05.12.2013| 14:35
    Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ և արիաներ իտալական և ռուսական հանրահայտ օպերաներից։
  • Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    05.12.2013| 12:11
    Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:
  • Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին նվիրված համերգ` «Մոսկվայի տանը»

    Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին նվիրված համերգ` «Մոսկվայի տանը»

    04.12.2013| 15:06
    «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում դեկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին: Ելույթ կունենա Խրեննիկովի անվան քառյակը, որի կազմում է նաև անվանի կոմպոզիտորի ծոռը` մենակատար Տիխոն Խրեննիկով կրտսերը (դաշնամուր):
  • «Գիմնազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

    «Գիմնազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

    04.12.2013| 12:54
    Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
  • Հայտարարվեցին ԵՄ կենտրոնի առցանց վիկտորինայի հաղթողները

    Հայտարարվեցին ԵՄ կենտրոնի առցանց վիկտորինայի հաղթողները

    03.12.2013| 17:28
    Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը:
  • Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ

    Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ

    03.12.2013| 17:09
    Չորս տարի է, ինչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համագործակցում է Վրաստանի մի շարք դպրոցների հետ և իրականացնում կրթական փորձի փոխանակման ծրագրեր: Կրթահամալիրի սովորողները մեկնում են Թբիլիսի, հանդիպում իրենց հասակակիցների հետ, բարեկամանում: Նույն կերպ վրացի երեխաներն են այցելում Հայաստան, հյուրընկալվում կրթահամալիրի սովորողներին:
  • Մարիա Կալասի հիշատակին

    Մարիա Կալասի հիշատակին

    03.12.2013| 16:02
    Դեկտեմբերի 8-ին, 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Մարիա Կալասի ծննդյան 90-ամյակին, ինչպես նաև Հունաստանի կողմից ԵՄ նախագահության ստանձմանը (2014 թ. 1-ին կես): Համերգային ծրագրում կհնչեն` Վերդի, Մասկանի, Չիլեա, Բոյտո, Պուչինի, Բելինի, Գունո: Մենակատարներն են երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա), դաշնակահար Հայկ Մելիքյանը: Մուտքն ազատ է:
  • Օպերային երաժշտության երեկո

    Օպերային երաժշտության երեկո

    03.12.2013| 15:20
    Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։
  • Հեղինակային երգի փառատոնը` երեկ ու այսօր

    Հեղինակային երգի փառատոնը` երեկ ու այսօր

    03.12.2013| 14:17
    «Ինչո՞ւ պետք է պետական կառույցը ֆինանսավորի հեղինակային երգը, որտեղ կա հենց իրեն ուղղված քննադատություն» «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնը մեր երկրում առաջին անգամ անցկացվել է 2006-ին: Այս ժանրում նորանոր անուններ են ի հայտ գալիս, հեղինակային երգի սիրահարներն էլ, ինչպես փառատոնի նախկին գեղարվեստական ղեկավար ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆՆ է ասում, քիչ են, բայց հատընտիր, սակայն փառատոնի մասին արդեն կարելի է խոսել անցյալով: Երգահանը նշեց, որ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում էին հեղինակ-կատարողների փոքրիկ հավաք, համերգներից բացի, հնարավոր էր լինում մի քանի օր հանդիպել, շփվել:
  • Զովունու փառատոնը նվիրված էր ժողովրդական արհեստագործության զարգացմանը

    Զովունու փառատոնը նվիրված էր ժողովրդական արհեստագործության զարգացմանը

    03.12.2013| 13:29
    Կոտայքի մարզի Զովունու մշակութային կենտրոնում այսօր անցկացվեց հայկական բանահյուսությանը, բարբառներին և ժողովրդական արհեստագործության զարգացմանը նվիրված փառատոն: