-
13.12.2012|
14:43
Մեր հարևան երկրներից մեկը չեղած տեղից իր ծագումնաբանության մասին վիճահարույց պատմություններ է հորինում։ Նրա ավագ եղբայրը փորձում է պղծել պատմական մի ողջ իսկություն և աշխարհին ներկայանալ արյունարբուի խարանը ջնջած։ Իսկ մենք` տերը մեր ճակատագրի, դժվարությամբ ու նաև միօրինակությամբ ենք ներկայացնում մեր չմոռացվող անցյալի սահմռկեցուցիչ էջերից մեկը։ Ամենաշատը, որ կարողանում ենք անել ապրիլի 24-ի մոտակայքում, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրությունն է, ցուցահանդեսների ու գիտաժողովների կազմակերպումը, տարվա ընթացքում` հատուկենտ և արժեքավոր գրքերի լուսընծայումը։
-
13.12.2012|
13:23
Բրյուսելում անց կացվել է «Արևելյան գործընկերության օրեր» համաժողովը, որի նպատակն է Արևելյան գործընկերության հարթության վրա մշակութային քննարկումների նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից, միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը:
-
12.12.2012|
18:46
Երևանը գրքի մայրաքաղաք էլ հայտարարեցին, ավտոբուսներին, շենքերի պատերին գիրքը գովազդող վահանակներ էլ փակցցին, բայց գիրքը մնաց անտեսված, «Երիտասարդականի» անցումներում փոշու մեջ ընկած: Լավագույն դեպքում` «Բուկինիստի» անկյուններում մի քանի հարյուր դրամով (խոսքը հին հրատարակությունների մասին է) կուչ եկած-ծվարած: Գրքին այսօր փող չեն տալիս և՛ չունևորները, և՛ ունևորները:
-
12.12.2012|
18:09
2012¬ի ամռանը Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպեց Հայաստանի վիշապակոթողներին նվիրված առաջին գիտաժողովը։ Այս մասին մեզ տեղեկացրեց գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ։
-
12.12.2012|
13:20
...«Ադրբեջանական գորգեր» վերնագրով մի շքեղ ալբոմ դրին, ու զարմանքից քարացա: Ալբոմը զարդարում է վաղուց ի վեր հայտնի մի գորգ, որ կոչվում է «Մայր Հայաստան»: Հերարձակ հայուհին նստել է հայոց ավեր մայրաքաղաք Անիի շքեղ բեկորներին ու սգում է:
-
12.12.2012|
12:51
86 տարեկանում Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գալինա Վիշնևսկայան: Երգչուհու մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում:
-
11.12.2012|
16:15
Լույս է տեսել թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գիրքը:
-
11.12.2012|
16:11
«Angels» բազմաոճ պարային համույթը վերջերս է վերադարձել Գերմանիայում կայացած IDO պարային շոուի աշխարհի առաջնությունից: Խումբը գրանցել է դրական արդունքներ` իրավունք ստանալով մասնակցելու աշխարհի պարի մրցումներին:
-
11.12.2012|
12:44
-Այ մարդ, էսօր դեկտեմբերի 10-ն է՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Ճիշտ ժամանակն է, գնա, իրավունքներդ պաշտպանիր,-հորդորեց տանտիկինը:
-
11.12.2012|
12:12
Հանրակրթության բարեփոխումների շրջանակներում լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս տարրական դպրոցի այսօրվա վիճակը, ասել է թե` անհամապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչին ներկայացվող պահանջներին։