Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:
Հունիսի 15-ին` ժամը 16.00-ին, Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում կբացվի աշխարհահռչակ փիլիսոփա, էսսեիստ, գեղանկարիչ և լուսանկարիչ Դայսակու Իկեդայի լուսանկարչական ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
Հայաստանում շարունակվում են Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումները, որոնց շրջանակներում հունիսի 14-16-ին Երևանում կանցկացվի «Գրանշան-2012» համաժողովը` նվիրված ոչ լատինական տառատեսակների խնդիրներին:
Այսօր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարական կազմակերպությունը «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում անցկացրեց «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցադրություն-փառատոնը:
Հունիսի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Այսօր ավելի վաղ մյուս թեկնածուն` Վաղարշակ Մադոյանը, ինքնաբացարկ էր հայտարարել:
Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունն անցկացնելու համար ձևավորվել է 37 քննական կենտրոն, որից 13-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:
Երևանի ռուսական արվեստի թանգարանում հունիսի 15-ին տեղի կունենա «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնած «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ծիրանի» ՀԿ-ից:
«Վա՜յ քեզի, որ կյանքդ հայրենիքից ավելի կսիրես»,- գրել է Պետրոս Դուրյանը։ «Մարդ երբեք չպետք է լքի իր հայրենիքը, նույնիսկ եթե կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է Կոստան Զարյանը։ Այսինքն` պետք է պայքարել աշխատանքով, մտքով, զենքով:
Իրանի նախագահի այցը Ադրբեջան օրերս մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում, մանավանդ որ, բարեկամ երկրի առաջնորդը Բաքվում սիրո խոսքեր հնչեցրեց մեր թշնամու մասին։
Իրանի նախագահ Փեզեշքիանը կրկին շնորհավորեց Ադրբեջանին Արցախը գրավելու համար, ապա պայմանագրեր կնքեց տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում...