Երևանը Հայկական աշխարհի սիրտն է, որի բնականոն աշխատանքը խաթարված է ոչ միայն ճարտարապետաքաղաքաշինական այլակերպումներով, այլև գեղարվեստական անհամար, շատ կներեք, բռնաբարումներով։
Ցորենի հատիկն ընկավ հողի մեջ. վե՞րջ, ո՛չ, վերջապես եկավ և ի՛ր հերթը` իմաստավորվեց ի՛ր գոյությունը:
Իր մահը ծնունդ տվեց ամբողջ մի հասկի, ինչպես անձնազոհ մեկի մահը կարող է վերածնունդ տալ մի ողջ ազգի:
«հակաՔԱՂԱՔական». այսպես է վերնագրված ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ նոր գիրքը: Վերնագիրը և գրքի շապիկի ձևավորումը, թվում է, հանելուկ են առաջարկում՝ ինչի՞ մասին է գիրքը: Հեղինակն ինքը ընթերցողին խորհուրդ է տալիս քաղաքական շեշտադրումներ չփնտրել գրքում:
Շոկինը միակը չէր, ում Իոսիֆյանը կարողացել էր հանել ստալինյան բանտերից ու մահվան խցերից: Ազատվածներին նա հիմնականում ուղարկում էր Հայաստան՝ գիտության ու արդյունաբերության ոլորտներում աշխատելու համար:
Չնայած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դեռևս աշխատանքային փուլում է, բայց այն հասցրել է բավական լուրջ դժգոհությունների տեղիք տալ:
Նոյեմբերի 9-ին երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահարներից մեկի՝ Յուրի Բաշմետի կատարումները։ Այդ հնարավորությունը երաժշտասերներին ընձեռել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորները և մենակատարները։
ԿԳՄՍ նախարարությունը այսօր առավոտից ԵՊՀ ուսանողների դասադուլի կապակցությամբ հայտարարել է. «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և դժգոհությունների, հայտնում ենք․
Առաջին հայացքից հեռանկարային թվացող այս գործընթացն իրականում բազմաթիվ անվտանգային ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Global Getaway-ը:
2021-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատված և 300 մլրդ եվրոյի հասնող այս ծրագիրը նախևառաջ ուղղված է երկու գեոքաղաքական խնդիրների լուծմանը...