15.02.2025|
20:26
Այսօր ես որոշեցի Թումանյանի քառյակների մասին խոսել։ Բանաստեղծն իր գրական զարգացման ողջ ընթացքում ձեռք բերած փորձով, բանաստեղծական որոնումներով, աշխարհի ու մարդու մասին մտորումներով նախապատրաստվել է քառյակներին ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում։ Նա իր կենսափորձն ու ստեղծագործական նվաճումներն ամփոփել է քառյակներում, որոնք չորս տողի, երբեմն մեկ բառի մեջ կարողացել են արտահայտել անսահման լայն բովանդակություն։