«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում, որ իրականացնում է չինական մի ընկերություն, ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ` կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
2017-ի բյուջեի կատարողականի խորհրդարանական լսումներում ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը կասկածի տակ չդրեցին հնչեցրած թվերը։ Իսկ մինչ այդ ՊԵԿ-ի փոխնախագահ ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ինչպիսի դինամիկա է արձանագրվել տնտեսությունում։
ԱԱԾ-ն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումների ընթացքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պտտեց բանալին, որ խորհրդանշում է գազի հոսքը` այսպես սկսվեց Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կյանքը «Հարավային գազային միջանցքում:
ՀՀ վարչապետին առընթեր ԱԱԾ-ն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումների մասին պարզաբանել է. «ԱԱԾ-ն շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան նշեց, թե ինչու է չեղարկվել «Տաշիր» ընկերության հետ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի պայմանագիրը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելո ւգործընթացը:
ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորվել են «Նորֆոլկ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը և ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...