Աշխարհն արդեն գիտե «հակաիրանական պատժամիջոցները վերացնելու» շուրջ ամերիկյան բլեֆի մասին, ավելին, աշխարհը նաև գիտե այն մասին, որ Իրանը մերկացրել է այդ բլեֆը և պատրաստ է այս նոր պայմաններում դիմակայելու ամերիկացիներին։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնական այցով Թեհրանում է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ նա պայմանավորվել է համատեղ ատոմակայան կառուցելու ու նավթի մատակարարման մասին:
Հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական պետական նավթային NIOC ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ համաձայնագիր իրանական նավթի մատակարարումների մասին՝ տեղեկացնում է հունական ընկերության կայքը:
Ասիական ֆոնդային բորսաներն այսօր փակվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում նավթի գնի բարձրացման հետևանքով: Շաբաթվա սկզբին նավթի գները կտրուկ անկում էին արձանագրել:
Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից:
Որևէ խոչընդոտ չկա անցած տարի Ռուսաստանի հետ կնքված Մեծամորի ատոմակայանի վերանորոգման և սպառազինության ձեռքբերման վարկերը ստանալու առումով՝ ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...