Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսի ասոցիացիաներն ահազանգում են ռուսական Սու-24-ի վրա թուրքական կործանիչների հարձակումից հետո՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այսօր մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող գինու համտես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
ԱԺ պատգամավոր, «Երևան Սիթի», «Նատալի ֆարմ» կայսրությունների տեր ու տիրական Սամվել Ալեքսանյանը պատրաստ է հարցազրույց տալու լրագրողներին... 500 եվրոյով կամ էլ բնամթերքի դիմաց։
Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ն իր բան ու գործը թողած, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղային` Տիգրան Խաչատրյանին է «խաղացնում»։
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար` գրել է բրիտանական The Guardian-ը։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...