Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի բանակցությունների հերթական փուլը միջուկային ծրագրի շուրջ լավ է անցել, պատժամիջոցների հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են՝ գրում է RIA Novosti-ն:
Hack-mirror-ը տեղեկացնում է, որ այս գիշեր «Կովկասյան կիբեր բանակ» հաքերային խումբը 100-ամյակին ընդառաջ կոտրել է թուրքական 300 կայք՝ տեղադրելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր:
Ինչպե՞ս կազմակերպել Հայաստանի տնտեսությունը, որ ստեղծվեն նոր աշխատատեղեր, որ կանխվի արտագաղթը, որ երկիրը ծաղկի ու բարգավաճի, որ հզորանա մեր երկիրը, որ հզորանա մեր բանակը:
Ակնհայտ է, որ Հայաստանը ներդրումների համար, մեղմ ասած, գրավիչ երկիր չէ: Եթե մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը ոմանք Հայաստանում բիզնես սկսելու որոշակի հույսեր ունեին, հիմա դա էլ է կորել:
Հայաստանի տնտեսության ամենամեծ թշնամին մենաշնորհն է: Մենաշնորհ է բոլոր ոլորտներում անխտիր: Դա ցայտուն երևում է հատկապես ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ: Օրերս այդ առումով առևտրականներն ուշագրավ դեպք պատմեցին:
Լրագրողների, հատկապես տնից հեռու աշխատողների համար չափազանց կարևոր է գիտակցել, որ իրենց հրապարակումները ոչ միայն հետաքրքիր նյութեր են, այլև ինչ-որ չափով օգնում են լուծելու օրախնդիր հարցերը։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներ Հենրի Քիսինջերի և Ջորջ Շուլցի՝ «The Wall Street Journal»-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հիմքը կարող է բեղմնավոր քննարկումների առիթ դառնալ:
Խաղող մթերող ընկերություններն արդեն հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից և հորդորել են կառավարությանը՝ իրենց վրա հույս չդնել: Կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակն ահավոր է, նրանք անկարող են մթերումների դիմաց վճարել:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...