«Արտաքին ազդեցության գործակալների մասին» օրենքի շուրջ ծավալվող կրքերը Վրաստանում թեժանում են։ Օրենքի էությունը, հիշեցնեմ, կայանում է ընդամենը նրանում, որ ոչ պետական ուղիներով երկիր մտնող ֆինանսական միջոցները անհրաժեշտ է ենթարկել թափանցիկ հաշվետվության...
1991-ից հետո Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, սահմանեց ողջ հետխորհրդային տարածքի երկրների գոյության ուղին։ Բոլոր ոլորտներում սկսեցին ներդրվել Արևմուտքի կողմից սահմանված չափանիշները և ստանդարտները։ Սակայն դրանք գաղութների համար նախատեսված չափանիշներ էին, որոնք ոչ թե զարգացում էին ապահովում, այլ գաղութային կախվածություն և շահագործում։ Հայաստանը ևս բացառություն չէ։
Իշխանությունը մի բան է որը, ուզես, թե չուզես, ջղաձգվես, թե չէ, սուտը դարձնես ինստիտուցիոնալ, թե չէ, ռեպրեսիան հասցնես բարձրակետի, թե չէ, լեգիտիմություն քերես ամենաանբարո ձևերով, թէ չէ, միևնույն է կորցնելու ես...
Հետաքննությունը հաստատել է Կիևի կապը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկիչների հետ. այս մասին ապրիլի 16-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում ազգային անվտանգության ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ:
Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հետ կապված զարգացումներին. գլխավոր հարցը՝ կհարվածի՞, արդյոք, Իսրայելն Իրանին, ինչն անկասկած կհանգեցնի Իրանի նոր և ավելի հզոր պատասխան հարվածի և, որպես այս ամենի շարունակություն, Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի, ավելին՝ տարածաշրջանային մեծ պատերազմի:
Հերթական անգամ, մեր իսկ կողմից կատարված շատ մեծ սխալների պատճառով գնում ենք դեպի գլոբալ պարտություն և այն էլ աշխարհաքաղաքական քաոսի և անորոշությունների պայմաններում, որոնց թեկուզ մասնակի կառավարումը շատ հեռու է մեր հնարավորություններից։
Երևանում բնակվող տարեց արցախցիները չեն ստանում իրենց հասանելիք 50 հազարական դրամը: Միասնական սոցիալական ծառայություն-ը (այսուհետ` ՄՍԾ) գումարը պարբերաբար փոխանցում է բանկ: Բանկից ասում են, որ տարեց արցախցիները պետք է անձամբ բանկ ներկայանան, ինչն անհնար է, քանզի վերջիններս տեղաշարժվել չեն կարող` շարժունակ չեն:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...