ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԿՈՍՏԱՆԸ ԵԿԵ՞Լ Է

ԿՈՍՏԱՆԸ ԵԿԵ՞Լ Է
03.06.2011 | 00:00

Պարզվում է` ռեֆերենտի կարիք ունի ոչ միայն երկրորդ նախագահ Քոչարյանը, այլև ԱԺ ներկայիս նախագահը, եթե հաշվի առնենք դաշնակցության` չորս ամիս հետո ևս մեկ անգամ կառավարությանը «հրաժարեցնելու» խոր ցանկությունն ու դրա «հետևանքները»:
Հունիսի մեկին երիտասարդական (չնայած, եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է. խառնե՞լ են) խորհրդարանի հետ հանդիպմանը, մանդատները բաժանելուն զուգահեռ, ԱԺ խոսնակն ասել է. «Բայց պիտի կարողանալ վեր կանգնել ճառ ասելու անվերջանալի թվացող գայթակղությունից և դրա փոխարեն ձգտել զանգ կախել»:
Չե՞ք հավատում: Մեջբերումն ստույգ է` իրենց կայքէջից է, նախորդ օրն էլ հեռուստաընկերություններն էին մի գլուխ պտտում:
Հասկանալի է, չէ՞, գիտելիքի կարևորությունից երեխաների հետ խոսող (ո՞վ է ասում` սերը սուտ է, կամ քաղաքականության համար գիտելիք-խելք պետք չէ. շա՜տ պետք է) սփիքերն ինչից և ումից է «սփիքվել» մատղաշ երեխաների հետ` հունիսի մեկի առիթով:
Այո՜, ճիշտ եք, քար է գլորվել «ճառ»` դասախոսություն կարդալ սիրող վարչապետի բաղ ու բաղչեքը: Թե խորհրդարանի նախագահի` երիտասարդներին ուղղված այս մի «ճառն» ինչու, այնուհանդերձ, չի շրջանցել կառավարության թեման, կիմանան լոկ այն գրող ռեֆերենտն ու մնացածները, սակայն, թարսի պես, ոնց ասում են, ուզել էին լավ, ստացվել էր` ինչպես միշտ. պտուղն ու պտղաջուրը վերցրել, «գցել էին ձորը», կողքից էլ հավելելով` պետք է ձգտել զանգ կախել (մեղա-մեղա, եթե չենք սխալվում` մեջբերումը Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» առակից է, չէ՞, ուր հայտնի «համայնքը» վախենում էր, որ հրես Կոստանը, ըստ մուլտֆիլմի տարբերակի, կգա, ու իրենց ազնիվ ցղը կկորչի-կգնա, ուստի պետք է զանգ կախել, չնայած զանգ կախող այդպես էլ չի գտնվում):
Ի՞նչ են մտածել մանդատ ստացած երիտասարդներն այս միտքը լսելիս, չենք կարող ասել, չնայած դեմքներից երևում էր` դաստիարակված երիտասարդներ են։
Ընդ որում, էս անգամ մենք հեչ մեղավոր չենք, որ էսպես ստացվեց: Ոնց տեսնում եք` ռեֆերենտի և «ռեֆը» գրելիս ասոցիացիաների նրբությունն զգալու խնդիր կա: Չենք կարծում, թե դիտավորություն է եղել, և գործել է «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի «Вам все льстят» տարբերակը:
Այնուհանդերձ, սա ռեֆերենտական նման կարգի առաջին դեպքը չէ. նման մի անհաջող օրինակ էլ պառլամենտի (չէ, քսանյոթի «տարեդարձի» մասին չէ խոսքը) նոր դահլիճի բացման օրը հնչած Արթուր թագավորի օրինակն էր, իբր նա է սպիրալի, կլոր սեղանի նախակարապետը. հիշենք` սպիրալը քրիստոնեության, մեր մշակութաբանական հիմքերից է, եթե չասենք` նախաքրիստոնեական ակունքներից եկող հավերժության էվոլյուցիոն սիմվոլը:
Զարմանալին պարզապես այն է, որ ԱԺ նախագահի այդքան մեծ «փիար-քոմփընիում» այդպես անփույթ են գտնվում, ոչ մասնագիտական վերաբերմունք դրսևորում նրա ելույթների տեքստերի նկատմամբ. արդյունքում` վնասում նրան, վատամարդ դարձնում մեզ` այդ ամենը նկատող և իրենց սրբազան պարտքը կատարող լրագրողներիս:
Չգիտեի՞ք, հարցնեիք` կասեինք, «жалко, что ли?»:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ