Աստված փնտրում է մաքուր սրտեր և խոնարհ հոգիներ: Մեր Աստված խոնարհ Աստված է, և Քրիստոս Հիսուս հենց Աստծո խոնարհությունն ու խոնարհումն է: Նա՛ է վերադարձի Ճանապարհը:
Գիտե՞ք արդյոք, որ ծրագիր է մշակված ստեղծել ընդհանուր էլեկտրոնային քարտ, որը պիտի փոխարինի բոլոր հիմնական փաստաթղթերը և դառնա միակ փաստաթուղթ. և՛ անձնագիր, և՛ վարորդական իրավունքի ու թոշակի գրքույկ, և՛ բժշկական քարտ, բանկային վճարման քարտ և այլն:
Սուրբ Վկայությունների համաձայն, սրբուհի Մայր-Աստվածածնի թաղման երրորդ օրը՝ Հիսուս մարմնով Հարություն տվեց Իր եւ մեր սիրելի մորը եւ նրան վերցրեց Իր մոտ՝ Երկնքի թագավորություն:
Սուրբ Երրորդությունը անձերի եռամիասնություն է. Աստվածային ճշմարտությունները մտքով չէ, որ ընկալում ենք, այլ մեր հոգով, Սուրբ Հոգի Աստծո միջոցով. «Ո՛չ երեք աստուածք, այլ Մէկ Աստուած»,-հռչակում է Հավատամքը:
Գործերով կարելի է դավանել կամ ուրանալ, բայց արդարանում են միայն հավատով. «Որովհետեւ Աստծու արդարությունը ի Հիսուս Քրիստոս եղած հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար. չկա ոչ մի խտրություն. որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծու փառքից, բայց Նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ
Այս խոսքերը Հիսուս ասաց նախքան Իր առաքելության կատարումը՝ Խաչելությունը. այդ փաստը շատ կարևոր է: Որովհետև Նա նախօրինակ է մեզ համար. մենք մինչև մեր խաչելությունը պետք է որոշենք՝ Նրա թագավորության քաղաքացի՞ ենք, թե ոչ՝ հավիտենության մեջ մեր տեղորոշման որոշակիացման համար:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...