Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 
  • «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»

    «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»

    20.03.2019| 12:30
    Հայաստանի Հանրապետության` ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով:
  • Պոլսո Հայոց պատրիարքի հարցը՝ Թուրքիայի մտրակի և բլիթի քաղաքականության ներքո

    Պոլսո Հայոց պատրիարքի հարցը՝ Թուրքիայի մտրակի և բլիթի քաղաքականության ներքո

    19.03.2019| 02:07
    Չնայած Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի պաշտոնական շրջանակներից հնչող ցավակցական խոսքերին՝ այնուամենայնիվ, Մութաֆյանի մահվան կապակցությամբ թուրքական իշխանություններն այնքան էլ չէին տխրել. այսպես է կարծում թուրքագետ, «Արևելք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ։
  • Ամու՛ր կանգնեք հողին, բայց ոտքերի տա՛կ մի նայեք, Երկի՛նք նայեք

    Ամու՛ր կանգնեք հողին, բայց ոտքերի տա՛կ մի նայեք, Երկի՛նք նայեք

    19.03.2019| 00:13
    «Մուտիտի աֆտարիտետի» փչած էյֆորիայի փուչիկը տրաքեց, և մեջից մեր գլխին ընկավ պանդորայի լիքն ու անկափարիչ արկղը: Այնքան բողոքեցին եղած իշխանություններից, մինչև ստացան իշխանությունների իմիտացիա:
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.03.2019| 00:03
    Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես Քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, Քո ողորմությամբ պահիր Քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր Քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից: Ամե՜ն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.03.2019| 00:02
    Որդյա՛կ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես և իմ սիրտը։ Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես։ Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ Տիրոջ երկյուղը պահի՛ր սրտիդ մեջ։ Եվ եթե պահես, դու զավակ կունենաս, և քո հույսը չի կտրվի։
  • Պոլսո պատրիարքի նախընտրելի թեկնածուն Չուլջյանն է

    Պոլսո պատրիարքի նախընտրելի թեկնածուն Չուլջյանն է

    18.03.2019| 18:48
    Պոլսո պատրիարքի ընտրությունը կատարվելու է երկու մակարդակով: Նախ ընտրվում են 80 պատվիրակները, ապա նրանք ընտրության երկրորդ փուլում պատրիարք են ընտրում:
  • Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը

    Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը

    15.03.2019| 18:18
    2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 էր, 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել են 19 ամուսնացյալ քահանաներ և 35 սարկավագներ, կատարվել է մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով:
  • Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է աշխատանքները

    Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է աշխատանքները

    15.03.2019| 18:17
    Մարտի 12-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
  • Պետք չէ տրվել աշխարհին

    Պետք չէ տրվել աշխարհին

    15.03.2019| 00:06
    Աշխարհակուլ մա՛րդ արարած, դու ցանկանում ես նվաճել աշխարհ-բեմահարթակը և կորզել քեզ նմանի համակրանքն ու ծափահարությունները, որոնց աղմուկով փորձում ես լռեցնել քո մահամերձ խղճի վերջին շշունջը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.03.2019| 00:02
    Աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ՝ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: