Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 
  • Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

    Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

    16.02.2019| 16:25
    Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
  • Մեղապարտը մեղադրող է դարձել

    Մեղապարտը մեղադրող է դարձել

    15.02.2019| 01:37
    Գրեթե մեկ տարի է, ինչ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ սկսվել են այնպիսի վայրագ ֆիզիկական-հոգեբանական հարձակումներ, որոնց նմանն անգամ Խորհրդային Միությունը թույլ չէր տա: Հայ ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ներքին հոգեվաճառների հետ մի մեծ դավադրություն են կազմակերպել մեր եկեղեցու դեմ, այդպիսով՝ նաև հայ ժողովրդի:
  • «Տեսնել չլիներ` կույրի  պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին»

    «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին»

    15.02.2019| 00:33
    Քանի որ մարդը կյանքն ընկալում է որպես ինքնըստինքյան ենթադրելի, սովորական բան, իսկ ապրելը` բնական վիճակ, մահը նրա համար մնում է առեղծվածային հանելուկ, իսկ հետմահու վիճակը` երևակայության խթանիչ:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.02.2019| 00:24
    Ճանապարհներ կան, որ մարդկանց թվում են ուղիղ, բայց դրանց վերջավորությունը դժոխքի հատակն է գնում։ Տրտմությունը չի խառնվում ուրախության հետ, բայց ուրախությունը հետո վերածվում է սգի։
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.02.2019| 00:05
    Տեր Աստված մեր, խաղաղությա՛մբ պահիր մեզ այս գիշեր և ամեն ժամ: Քո սուրբ երկյուղի վրա բևեռված պահի՛ր մեր մտքերն ու խորհուրդները, որպեսզի միշտ Քեզանով պաշտպանված լինենք թշնամու որոգայթներից, օրհնենք ու փառավորենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
  • Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում

    Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում

    12.02.2019| 00:25
    Երբ նայում ենք ծառին, տեսնում ենք միայն նրա բունը, ճյուղերը և սաղարթը: Երեխա ժամանակ մենք ոչ մի կերպ ինքնուրույն չենք կարող իմանալ, թե ինչպես է ծառը սնվում և աճում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.02.2019| 00:06
    Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմությամբ ու հավատով մաքրվում է մեղքը, և Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից։
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.02.2019| 00:01
    Աստվա՛ծ իմ, անթերի են Քո ճանապարհները, ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա, քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստված, կամ ո՞վ է Աստված մեր Աստծուց բացի: Աստվա՛ծ, դու ինձ ուժ պարգևեցիր և իմ ճանապարհն անբիծ դարձրիր:
  • Ինչո՞վ կավարտվի Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքության համար ճակատամարտը

    Ինչո՞վ կավարտվի Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքության համար ճակատամարտը

    08.02.2019| 17:19
    Օրերս Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակօս» թերթը պատմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և Արևմտյան Եվրոպայում պատրիարքական ներկայացուցիչ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիպման մասին:
  • Ազերական ռուսանվաճ նկրտումներ

    Ազերական ռուսանվաճ նկրտումներ

    08.02.2019| 03:00
    Մոսկվացի հայերը 90-ական թվականները «սարսուռով» են հիշում նաև այն պատճառով, որ հսկա երկրի քայքայումը ուղեկցվեց ադրբեջանցիների մեծ ներհոսքով դեպի Մոսկվա և առհասարակ Ռուսաստան: Հատկապես բացարձակ էր սրանց ներկայությունը մայրաքաղաքի շուկաներում. տեղացի վաճառողները պարզապես հայտնվել էին դիտորդի դերում: