Ակադեմիկոս Պարիս Հերունու համոզմամբ... Հայր Աստված հայ է: Թվով 129 օտար և հայկական աղբյուրների հիման վրա Հերունու գրած «Հայերը և հնագույն Հայաստանը» (Երևան, 2006) աշխատության 150-րդ էջում կարդում ենք. «Հիսուս Քրիստոսը բարության Իր ուսմունքով… Արև-Հայր Աստծո Որդին է։ Այնպես որ Հիսուս Քրիստոսը հայ է եղել (և է)»։
Դուն ներկայ եղար, Տէ՜ր, եւ հսկեցիր իմ տաճարին շինութեան: Աշխատանքիս մէջ տեսար ծանրանալը իմ ուսերուն եւ իմ մտածումներուն:
Ա՛յն ատեն միայն Դուն Քեզ արժանի ըրիր տաճարին դռնէն ներս մտնելու, երբ տեսար, որ գեղեցիկ է:
Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։ Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։ Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիճը` ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ։
Փետրվարի 20-ին Մայր Աթոռում եկեղեցական ժողով է հրավիրվելու` քննարկելու Պոլսի հայոց պատրիարքարանում ստեղծված վիճակը: Վիճակը, որ, մեղմ ասած, չափազանց տհաճ է: Բայց Մայր Աթոռը պետք է որոշում կայացնի` ընդունե՞լ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին իբրև տեղապահ, թե՞ ոչ:
Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում պոլսահայը բոյկոտել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ վերանշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եկեղեցական քարոզը՝ թույլ չտալով սկսել: «Ակօսը» գրում է, որ Աթեշյանը քարոզը կարողացել է շարունակել միայն թուրքական ոստիկանության՝ միջամտելուց հետո:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքին:
Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կքննարկի փետրվարի 20-ին: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ այդ օրը Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է լինելու, որի ժամանակ էլ հարցը կքննարկվի:
Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ` հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գրություն է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` իր բարեմաղթանքները բերելով նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։
Հարցը փակվե՞ց: Արամ Աթեշյանը հաղթե՞ց: Հերթական անգամ Էրդողանը խախտե՞ց Սահմանադրությունը, որով համայնքի ներքին գործերին պետությունը չի միջամտում: Այո: Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պատրիարքական փոխանորդ լինել:
Նոր պահանջ ասվածն այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։
Այս պահի դրությամբ...