Թովմաս Պողոսյանին հանդիպելս առիթ ծառայեց, որ ինձ աշուղ ՈՍԿԵՀՈՒՐԸ նվիրի երգերի իր «Վարդարան» ժողովածուն։ Թովմասի տեղի տվող հայացքն ասում էր` ցանկալի է քո խոսքը։ Ես էլ ուղղակի ասացի. «Աստված ժամանակ որ տա, ու գրքի մեջ ես էլ աստվածահաճ բանը գտնեմ, կգրեմ»։
Եթե ընտանիքիդ մեջ վեճ ու կռիվ է սկսվել, դա փորձությունների սկիզբն է, պետք է իմաստնաբար դիմակայել, այլապես կրակը, որ բորբոքվել է, հետո անհնար կլինի մարել, և բաժանությունն ու օջախիդ քայքայումը անխուսափելի իրողության կվերածվեն։
Տարօրինակ վերնագիր է, այնպես չէ՞, քանի որ մանուկներն ամենաանմեղ ու խոցելի արարածներն են աշխարհում, և ամենաշատ զոհերն ու սպանությունները լինում են հենց մանուկների շրջանում։
Տե՛ս, Տեր, իմ տառապանքները և ընդունիր ինձ գթությամբ,
ինձ մի՛ խրատիր Քո բարկությամբ և Քո ցասումով մի՛ հանդիմանիր,
քանզի Աստված ես գթության, գթա և ինձ` մեղավորիս, որ բազում
հեծեծանքներով և պաղատանքներով աղերսում և աղաչում եմ Քեզ:
Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որտեղ քննարկվել է նաև 1945 թվականին գործադրության մեջ դրված Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության լրամշակված նախագիծը։
Հոգին ձգտում է, որ մենք ներշնչվենք բարձրակարգ հակումներով, ոչ թե ստորաքարշ կրքերով, այլ ամենավեհ, ազնիվ հոգևոր բաղձանքներով: Բոլոր սրբերը հոգով էին ապրում, մարմինը ենթարկելով հոգուն, նրանք հոգևոր մարդիկ էին, ոչ թե շնչավոր, ինչպես մարդկանցից շատերը:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...