-
20.02.2015|
11:01
Ահա Մեծ պահքի ընթացքի մեջ ենք, որը մեզ տալիս է հոգևոր խորհրդածության նոր հնարավորություն Աստծուն մոտենալու, ՈՒմ լուսափայլ հաղորդակցությունը ներթափանցում է մեր մեջ և մարդու էությունը լցնում կենսախինդ կյանքով:
-
20.02.2015|
00:02
Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղավորը հակառակվեց ինձ։
-
20.02.2015|
00:02
Առավոտ լուսո
Նորոգո՛ղ հնությունների, նորոգի՛ր և ինձ,
նորոգությա՛մբ զարդարիր։
-
17.02.2015|
17:14
Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել ղպտի քրիստոնյաներին, Եգիպտոսի ժողովրդին և սպանվածների ընտանիքներին:
-
17.02.2015|
12:53
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում ահաբեկչությունների նրա ցավակցական նամակին, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:
-
17.02.2015|
11:12
Հարց՝ որտե՞ղ է իրական մարգարիտը, որը մենք փնտրում ենք: Մեր կուտակած գանձե՞րն են դրանք՝ թանկարժեք մեքենաներ, սարերի վրա տներ, դրամ, հարստություն, սրա՞նք են մարգարիտները: Քրիստոնյա մարդու պատասխանը պիտի լիներ.
-
17.02.2015|
00:03
Կենարա՛ր Փրկիչ, փրկի՛ր մեռյալիս, կանգնեցրո՛ւ գլորվածիս։
Ամրացրո՛ւ հավատով, հաստատի՛ր հույսով, հիմնի՛ր սիրով։
Բարձրաձայն աղաչում եմ, բազկատարած պաղատում` բարյաց պարգևնե՛ր շնորհիր։
-
17.02.2015|
00:02
Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը։ Ամբարիշտների բազուկները կխորտակվեն, և Տերն արդարներին հաստատ կպահի։ Նա գիտե անմեղների օրերը, նրանց ժառանգությունը հավիտյան կլինի։
-
16.02.2015|
12:29
Փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
-
13.02.2015|
11:43
Այս մասին գրում եմ, քանի որ շատերը, նույնիսկ կրթված և ուսյալ անձնավորությունները, ինչքան էլ զարմանալի է, չունեն մեղքի տարրական գիտակցում։