-
09.05.2014|
00:36
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
09.05.2014|
00:35
Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։
-
06.05.2014|
00:03
Աղբյո՛ւր անմահության, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
06.05.2014|
00:02
Երբ ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում, ձեր հնձանների մեջ խաղող էիք լցնում՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։
-
05.05.2014|
23:58
Մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա հերթական «Խոկման» արարողությունը: «Խոկման» արարողության ընթացքում «Կանաչ կիրակի» թեմայի շուրջ քարոզ կլինի, որից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան:
-
01.05.2014|
14:56
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:
-
29.04.2014|
12:02
Աշխարհում այժմ ապրող հայի տեսակն ու սերունդը միայն Աստծո հրաշք կարելի է համարել։ Հայ ժողովրդին ապրեցնող Հովվի զորության մասին կարդանք այս վկայությունն ու փա՜ռք տանք ամենազոր Աստծուն…
Հայաջինջ քաղաքականության բոթը սկսեց տարածվել Արևմտյան Հայաստանով մեկ։
-
29.04.2014|
00:12
Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս և գործեմ արդարություն, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
29.04.2014|
00:12
Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։ «Կլինի այնպես, որ Տիրոջ զոհի օրը կպատժեմ իշխաններին, թագավորի տունը և բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։
-
27.04.2014|
22:22
«Հռչակում ենք սուրբ և երանելի Հովհաննես XXIII-ին և Հովհաննես Պողոս II-ին և դասում ենք նրանց սրբերի կարգին ու սահմանում ենք, որ յուրաքանչյուր եկեղեցում նրանց պետք է խոնարհվեն իբրև սրբերի: Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու»,- լատիներեն ասաց Ֆրանցիսկոս պապը՝ սրբերի դասին հավելելով լեհ Կարոլ Վոյտիլային և իտալացի Անջելո Ջուզեպե Ռոնկալիին: