Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ Մի՞թե կուռք է նա, որին կերտել է արվեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան։
Հռոմում ավարտվել է Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Բեռնինիի սյունաշարի վերականգնումը, գրել է Arte կայքը: Վերականգնումը սկսվել էր հինգ տարի առաջ, հիմնանորոգվել են թե սրբերի 140 արձանները, թե 284 սյուները: Նորոգման համար ծախսվել է 14 միլիոն եվրո:
Առտնին հոգսերը թոթափելու և հանգիստ շունչ քաշելու օրեր են գալիս. սկսվում է Մեծ պահք կոչվող քառասնօրյա զատկական ժամանակաշրջանը, որի առաջին օրը կոչում են Բարեկենդան: Այդ օրը մեր ժողովուրդը շատ է սիրել, նույնիսկ հեքիաթներ ու զվարճալի պատմություններ են հնարել կապված Բարեկենդանի հետ: Իսկ այդ բառի անունը առաջացել է Բարի կենդանություն իմաստից, այսինքն՝ մինչ Ադամի ու Եվայի մեղանչում Աստծո դրախտում գտնվելու ժամանակաշրջանը:
Այս տարի Մեծ պահքը սկսվում է մարտի 2-ին ու ավարտվում սուրբ Զատկի տոնին՝ ապրիլի 20-ին:
Դադարեցո զիս, Տէր, ի չարաչար խորհրդոց իմոց և յառնելոյ զկամս մտաց իմոց և մարմնոյ իմոյ. զահագին օր գալստեան քո նկարեա առաջի աչաց իմոց` դողալ և սարսիլ ի դատաստանաց քոց։
Մեղավորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մեջ։ Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երկրապահ կամավորականների միության նախագահին և նորընտիր վարչության անդամներին:
Այն մասին, որ ամեն բան, ինչ տեսնում ենք ու չենք տեսնում, ստեղծվել է Աստծո խոսքով, գիտենք Աստվածաշնչի հենց առաջին տողերից։ Երկար մաքառումից հետո ժամանակակից գիտնականները նույնպես հայտնաբերել են, որ ամբողջ արարչությունը կազմված է ատոմներից, որոնք իրենց հերթին կազմված են լույսի ֆոտոններից և ձայնային թրթռումներից (որ խոսքի հիմնանյութն է)։ ՈՒ գիտնականները եկան այն վերջնահանգման, որ լույսն ու ձայնը բազային հիմնանյութերն են համայն տեսանելի արարչության։
Զարդարեա զիս, Տէր, մեծաւ երկիւղիւ քո, և դարձո յանառակութենէ յարդարութիւն, յաղտեղութենէ ի սրբութիւն, ի ծուլութենէ ի զգաստութիւն, ժուժկալութեամբ և համբերութեամբ գնալ ի ճանապարհս քո ուղիղս։
Այն, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է, սրանում չկա կասկածի նշույլ։ Սակայն իրանա-իսրայելական անընդհատ փոխակերպվող ռազմական գործողությունների համապատկերում շատերն հարցնում են, թե ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը այս հակամարտության մեջ, և Իսրայելը այս «շախմատային տախտակի ձին» որտեղ և ինչպե՞ս է օգտագործելու...