-
14.06.2016|
23:36
Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է արտաքսել «Համառուսաստանյան երկրպագուների միության» պատվիրակությանը՝հայտարարել է միության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը։ Նա ասել է, որ երկրպագուների խմբին ոստիկանները Կաննում արգելում են դուրս գալ ավտոբուսից։
-
14.06.2016|
10:59
Որքան էլ ջանաց, այդուհանդերձ Բելգիայի ընտրանին արդյունավետ ոչինչ չկարողացավ ձեռնարկել Իտալիայի հավաքականի հետ խաղում, մինչդեռ վերջիններս երկու անգամ խոցեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը:
-
13.06.2016|
20:01
Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի ընտրանին իր հանդիպումները սկսեց հաղթանակով: Չնայած չեխերի կատաղի դիմադրությանը՝ այնուամենայնիվ Եվրոպայի գործող չեմպիոնին հաջողվեց մրցակցի դիմադրությունը կոտրել:
-
11.06.2016|
10:09
Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային հանդիպումում Արգենտինայի ընտրանին փայլուն հաղթանակի հասավ Պանամայի հավաքականի նկատմամբ:
-
11.06.2016|
08:50
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ բրազիլացի Պելեն 4,4 միլիոն եվրո է ստացել աճուրդում իր պարգևների վաճառքից:
-
11.06.2016|
08:41
Գերլարված ստացվեց Ամերիկայի գավաթի խաղարկության Չիլի-Բոլիվիա խմբային հանդիպումը, որն իր սյուժեով ամբողջովին Եվրոպայի առաջնության մեկնարկային Ֆրանսիա-Ռումինիա խաղի կրկնությունն էր:
-
11.06.2016|
08:39
Ֆրանսիա-Ռումինիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Առաջին խաղակեսի բավական պրոզայիկ ֆոնի վրա անհամեմատ լարված ստացվեց հանդիպման երկրորդ կեսը: Առաջինը հաջողության հասան ֆրանսիացիները:
-
11.06.2016|
08:37
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, առանց թաղմանը մասնակցելու, վերադարձել է Թուրքիա։
-
11.06.2016|
08:31
Ֆրանսիայում երեկ սկսված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տարբերվում է նախորդներից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերին մասնակցում են 24, այլ ոչ թե 16 հավաքականներ, ինչպես եղել է 1996-ից սկսած:
-
10.06.2016|
09:25
Բուռն քննարկումների տեղիք է տվել ռուս անվանի թենիսիստուհի Մարիա Շարապովայի որակազրկման հարցը: