-
19.06.2015|
10:15
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ եկել է «Սթեմֆորդ Բրիջի» նստելատեղերը վաթսուն հազարի հասցնելու ժամանակը. «Կարծում եմ` եկել է «Չելսիի» հաջորդ քայլն անելու ժամանակը:
-
19.06.2015|
10:14
Եվրոպայի 2017 թվի ֆուտբոլի երիտասարդական առաջնության որակավորման փուլի անդրանիկ հանդիպումը պարտությամբ սկսեց Հայաստանի ընտրանին: Հանդես գալով հյուրերի հարկի տակ` մեր տղաները ռումինացիներից պարտություն կրեցին 0:3 հաշվով:
-
19.06.2015|
10:11
Առաջին երկու տուրերի արդյունքով Ամերիկայի գավաթի խաղարկությունում փայլած Թուրինի «Յուվենտուսի» ու Չիլիի ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուրո Վիդալը (նրա ակտիվում են երեք գոլ ու մեկ գոլային փոխանցում), ով փաստացի իր երկրի հավաքականի համար ապահովել է play-off-ին մասնակցություն, փաստը որոշել է ըստ պատշաճի նշել ու խաղերից ազատ օրը կնոջ հետ գնացել է կազինո:
-
19.06.2015|
10:10
Ժամանակի եվրոպական հաշվարկով հունիսի 13-ին Չիլիում մեկնարկել է հավաքականների մակարդակով ֆուտբոլային ամռան ընթացիկ տարվա գլխավոր մրցաշարը` Ամերիկայի գավաթը: Ավանդաբար այն անցկացվում է աշխարհի առաջնությանը հաջորդած տարում` հնարավորություն տալով դրան չմասնակցած հարավամերիկյան աշխարհամասի երկրներին նույնպես երևալ ֆուտբոլային հանրությանը:
-
19.06.2015|
00:10
«Շատ գոհ եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ գնահատելով Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերին մեր հավաքականի մասնակցությունը։
-
18.06.2015|
10:54
Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերը նշանավորվեցին ոչ միայն աննախադեպ պաթոսով, այլև կարգապահության ու կազմակերպվածության ցածր մակարդակով։
-
16.06.2015|
15:14
Անցած ուրբաթ 100 մլն դոլար արժողությամբ արարողությամբ Բաքվի նորակառույց մարզադաշտում բացվեցին առաջին Եվրոպական խաղերը։ Սա Եվրոպական խաղերի առաջին տարին է, որը հյուրընկալելու համար մրցում էր միայն Ադրբեջանը, գրում է Vice կայքը։
-
16.06.2015|
12:30
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճել է առաջին մեդալը:
-
16.06.2015|
12:29
Վրոցլավում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր մասնակիցները երեքն էին` Անդրանիկ Կարապետյանը, Նորայր Ավետիսյանը, Սիմոն Մարտիրոսյանը:
-
16.06.2015|
12:28
Ավարտվեցին «Եվրո-2016»-ի խմբայինի հերթական հանդիպումները: Սպասումների պակաս չկար, սակայն այնպես էլ չէր, որ անակնկալների պակաս եղավ: Վերջինիս կտրվածքով (լավի առումով) հույսեր էինք փայփայում և մենք` հայ ֆուտբոլասերներս, սակայն մեր բաժին հացը դառը եղավ: