-
25.07.2014|
11:41
Հուլիսի 24-ին ավարտված խաղերից հետո հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը կազմած զույգերը: Հանդիպումները կայանալու են հուլիսի 29-30-ին ու օգոստոսի 5-6-ին:
-
25.07.2014|
11:39
Ակումբի տնօրենների վարած տրանսֆերային քաղաքականության հետ անհամաձայնությունների պատճառով իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պոստը լքած Անտոնիո Կոնտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ժխտելով «Պարի Սեն Ժերմեն» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
-
25.07.2014|
11:38
Տարասովկայում անցկացրած բաց մարզումից հետո Մոսկվայի «Սպարտակը» վերջերս գլխավորած շվեյցարացի մարզիչ Մուրատ Յակինը խոսել է թիմից ունեցած իր տպավորություններից:
-
25.07.2014|
11:37
Կայացավ Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներից մեկը: Պարագվայական «Նասիոնալը» սեփական հարկի տակ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկ գնդակ` 2:0 հաշվով առավելության հասավ ուրուգվայական «Դեֆենսոր Սպորտինգի» նկատմամբ` հրաշալի նախադրյալ ստեղծելով եզրափակիչ դուրս գալու համար:
-
25.07.2014|
11:36
Պարտությամբ է ավարտել նաև իր երրորդ հանդիպումն «Արարատը», որը ուսումնամարզական հավաք էր անցկացնում Թբիլիսիում: Այս անգամ մրցակիցը «Գագրան» էր: Գրանցվել է 2:6 հաշիվ:
-
25.07.2014|
11:34
Մինչ ընթացիկ տարվա մայիսի 19-ին «Բարսելոնի» հետ պայմանագրի վերաթարմացումը, Մեսին այն ժամանակվա իր թիմակից Ֆաբրեգասից հետաքրքրվել է «Արսենալ» հնարավոր տեղափոխության մանրամասներով:
-
25.07.2014|
11:33
Շախմատային վերջին երկու օլիմպիադաների չեմպիոն Ռուսաստանի կանանց ընտրանու մասնակցության շուրջ ծավալված կրքերը մարեցին: Ապագա օլիմպիադայի կազմակերպիչները, այնուամենայնիվ, կարողացան վեր կանգնել ամբիցիաներից, օրենքի տառին համառ կախվածությունից:
-
25.07.2014|
11:31
Գերմանացի քաղաքագետները կարծում են, որ Ռուսաստանը պիտի զրկվի ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունն ընդունելու հնարավորությունից՝ պատճառ բերելով ուկրաինական զարգացումները. «ՖԻՖԱ-ն պիտի մտածի` արդյո՞ք Մոսկվան աշխարհի առաջնություն կազմակերպելու համապատասխան վայրն է, եթե այն նույնիսկ չի կարողանում երաշխավորել անվտանգ ավիաթռիչքները: Գերմանիան կամ Ֆրանսիան կարող են անցկացնել այդ մրցաշարը»:
-
25.07.2014|
11:30
ՈՒկրաինայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Լվովում կայացավ «Դինամո» (Կիև)-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպումը, որը, մարզականից զատ, առանձնակի հետաքրքրություն էր ձեռք բերել այս երկրում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով:
-
25.07.2014|
11:28
Հայտնի է, որ, 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, Մոսկվայի նշանավոր «Լուժնիկի» մարզադաշտը վերակառուցվում է, բերվում առավել արդիական տեսքի: