-
18.02.2014|
11:29
Մինչ այսօր Լեհաստանի պատվիրակների նվաճած չորս ոսկե մեդալների մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունի դահուկացատկորդ Կամիլ Ստոխը, ով անհատական հաշվարկում երկու ոսկու համար էլ «ապահովեց» լեհական գրանցում:
-
18.02.2014|
11:28
Ռուսաստանի շորթտրեկայինների պատմության մեջ առաջին ոսկե մեդալը բերեց Վիկտոր Ան անուն-ազգանունը ստացած նախկին հարավկորեացի մարզիկը, ում յոթ տարի առաջ երկրի հավաքականի կազմից հանեցին «ոչ հեռանկարային» պիտակավորմամբ:
-
18.02.2014|
11:27
Որպեսզի Ռուսաստանի հոկեյի ընտրանին ձեռք բերի մեկ քառորդում հանդես գալու իրավունք, ստիպված է որակավորման փուլի խաղ անցկացնել Նորվեգիայի հետ: Ճիշտ է, որոշակիորեն դժվար է հարմարվել այն մտքին, որ աստղային կազմ ունեցող այս հավաքականն այսպիսի գնով է պայքարը շարունակելու հնարավորություն ստանում, սակայն իրողությունն այս է: Հաղթելու դեպքում նրա մրցակիցը լինելու է Ֆինլանդիայի ընտրանին:
-
18.02.2014|
11:26
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ինն օրվա արդյունքներով թիմային հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան` յոթ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ: Բարձրագույն հարգի հինգական մեդալ ունեն Նիդերլանդների (հինգ արծաթ, յոթ բրոնզ), Նորվեգիայի (երեք արծաթ, վեց բրոնզ), Շվեյցարիայի (մեկական արծաթ ու բրոնզ) պատվիրակները:
-
18.02.2014|
11:25
Սկսված շաբաթը համաշխարհային ֆուտբոլում մարզասերների համար նշանավորվում է Չեմպիոնների լիգայի խաղերի վերսկսումով: Ընթերցողը հարկավ տեղյակ է, որ մեկ ութերորդի առաջին խաղերն են, և արդեն այսօր պատիվ կունենանք լինելու «Մանչեստր Սիթի»-«Բարսելոն», «Բայեր»-ՊՍԺ դիմակայությունների ականատեսը, իսկ վաղը կվայելենք «Միլան»-«Աթլետիկո», «Արսենալ»-«Բավարիա» առճակատումները:
-
18.02.2014|
11:19
Զանգվածային լրատվամիջոցներում բավական հետաքրքիր զարգացումներ են խմորվում մենասահքում Եվգենի Պլյուշչենկոյի այդպես էլ չունեցած մրցելույթի շուրջ, իսկ կրակի վրա պակաս յուղ չեն լցնում մասնագետներն ու իրազեկվածները, ովքեր նորանոր բացահայտումներ են անում եղածի կապակցությամբ:
-
16.02.2014|
12:13
Կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն գտնում է, որ քաղաքական գործիչները չպետք է միջամտեն սպորտին: Այս հայտարարությունը գեղասահորդն արել է` մեկնաբանելով Ռուսաստանի Լիբերալ - դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությունը, որով վերջինս իր զայրույթն է արտահայտել «անառողջ» և «հաշմանդամ» սպորտսմենին Սոչիի օլիմպիական խաղերի մեջ ներգրավելու հանգամանքը:
-
15.02.2014|
11:24
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով, հարկավոր է մարզիկների համար Օլիմպիական խաղերի մասնակցությունը սահմանափակել: Նա առաջարկել է սպորտի մասին օրենքում փոսփոխություններ կատարել:
-
14.02.2014|
12:28
Մոսկվայի «Սպարտակի» համար կառուցվող նոր մարզադաշտի տարածքում նախատեսվում է ունենալ ակումբի լեգենդար ֆուտբոլիստների արձանատեղի: Իգոր Նետտոյի, Ստարոստին եղբայրների, այլ անվանիների կողքին իր արձանը կունենա նաև մեր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը` հիրավի բացառիկ անուն նախկին Խորհրդային Միության ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի տարեգրությունում:
-
14.02.2014|
12:27
Փետրվարի 12-ին ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները: Խանտի-Մանսիյսկում մարտի 11-30-ին կայանալիք դիմակայության առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մեր գրոսմայստերը խաղալու է սև խաղաքարերով: Ի դեպ, Արոնյանին վերջին տուրում դիմակայելու է Սերգեյ Կարյակինը, ով խաղալու է սև ֆիգուրներով: