ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 
  • ՈՒնի այդ հնարավորությունը

    ՈՒնի այդ հնարավորությունը

    07.02.2014| 13:22
    Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոման» 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ: Եթե «Ռոմային» հաջողվի հաջողությամբ ավարտել մնացած հանդիպումները, ապա երկրի պատմության մեջ կդառնա գավաթը տասն անգամ նվաճած միակ թիմը:
  • Ֆուտբոլ և  հակաֆուտբոլ

    Ֆուտբոլ և հակաֆուտբոլ

    07.02.2014| 13:20
    Կայացան ֆուտբոլի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Մրցեցին «Բարսելոն»-«Ռեալ Սոսիեդադ», մադրիդյան «Ռեալ»-«Աթլետիկո» զույգերը: Երկուսն էլ ավարտվել են տանտերերի հաղթանակով (2:0 և 3:0), երկուսում էլ գործնականում լուծված կարելի է համարել երկու հանդիպումների արդյունքով հաղթող թիմերի հարցը: Սակայն եթե առաջինում մարզասերն ականատես եղավ գեղեցկագույն ֆուտբոլի` որքան էլ թիմերից մեկը մյուսին զիջում էր կատարողական վարպետությամբ, ապա երկրորդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հակաֆուտբոլ:
  • Մեկնարկն այսօր`  ժամը 20.14-ին

    Մեկնարկն այսօր` ժամը 20.14-ին

    07.02.2014| 13:18
    Այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 20.14-ին, «Ֆիշտ» մարզադաշտում կտրվի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Ռուսաստանի պատմության մեջ այն առաջին ձմեռային օլիմպիական խաղերն են, իսկ աշխարհում` քսաներկուերորդը: Ի դեպ, քսաներկուերորդն էին նաև Մոսկվայի (1980 թ.) ամառային օլիմպիական խաղերը, որն իր տեսակի մեջ Ռուսաստանի համար նույնպես առաջինն էր:
  • Հայաստանն ու Ադրբեջանն օլիմպիադայի օրերին կպահպանե՞ն հրադադարի ռեժիմը

    Հայաստանն ու Ադրբեջանն օլիմպիադայի օրերին կպահպանե՞ն հրադադարի ռեժիմը

    06.02.2014| 14:58
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համնախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հաղորդագրություն է զետեղել, որտեղ ասվում է, որ Սոչիում ձմեռային օլիմպիադայի անցկացման ժամանակ Ադրբեջանը և Հայաստանը զորքերի շփման գծում պահպանելու են հրադադարի ռեժիմը:
  • Ամերիկացի լրագրողների «կայֆերը» Սոչիում շարունակվում են.  «Դե, սա Ռուսաստանն է»

    Ամերիկացի լրագրողների «կայֆերը» Սոչիում շարունակվում են. «Դե, սա Ռուսաստանն է»

    06.02.2014| 12:19
    Քանի դեռ օլիմպիական խաղերը չեն մեկնարկել, արտասահմանցի լրագրողները Սոչիում զվարճանում են ռուս շինարարների «գլուխգործոցներով»: Այս առումով ուշագրավ են որոշ հրապարակումներ: Օրինակ, New York Times-ի թղթակից Դեվիդ Սեգալը գրել է.
  • Օլիմպիադիայի համար նախատեսված հյուրանոցները կիսակառույց են, նրանցում  շներ են թափառում

    Օլիմպիադիայի համար նախատեսված հյուրանոցները կիսակառույց են, նրանցում շներ են թափառում

    05.02.2014| 16:03
    Սոչի մեկնած ամերիկացի լրագրողները Twitter-ում գրառումներ են թողել իրենց հյուրանոցային տպավորությունների մասին: CNN-ից Հարրի Ռիքին գրել է, որ հյուրանոցներում դեռևս շինարարություն է ընթանում: Ջուրը, եթե նույնիսկ կա, ապա խմելու չէ: Մի գերմանացի լուսանկարիչ Հարրիին պատմել է, որ անցած հանգստյան օրերին նրա հյուրանոցում դեռևս թափառող շներ և շինարարներ էին սենյակներից ներսուդուրս անում: Հարրին լրագրողներին տրված սենյակներից մեկի լուսանկարն է տեղադրել, որում վարագույրը պոկված է:
  • «Արսենալն» օգտվեց առիթից

    «Արսենալն» օգտվեց առիթից

    04.02.2014| 11:58
    Օգտվելով նրանից, որ երկրի առաջնության առաջին ու երրորդ տեղերը զբաղեցնող «Մանչեստր Սիթին» ու «Չելսին» խաղալու են երկու օր հետո (այդ հանդիպումը կայանալու է այսօր), «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Կրիստալ Պալասին» ու ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
  • Ոչ մեկը չի կարող արգելք լինել

    Ոչ մեկը չի կարող արգելք լինել

    04.02.2014| 11:57
    Գերմանիայի առաջնությունում հաղթարշավն է շարունակում Մյունխենի «Բավարիան»: Այս անգամ նրա զոհը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր՝ դարպասն ընդունած հինգ անպատասխան գոլով:
  • «Յուվենտուսն» անկասելի է

    «Յուվենտուսն» անկասելի է

    04.02.2014| 11:56
    Ներքին առաջնությունում տասներկու անընդմեջ հաղթանակից հետ նախորդ տուրում փոքր-ինչ դադար առնելով (ոչ-ոքի՝ 1:1, «Ռոմայի» հետ)՝ «Ծեր սինյորան» նորից լծվեց հաղթանակներ կռելու գործին:
  • «Աթլետիկոն» անցնում է առաջ

    «Աթլետիկոն» անցնում է առաջ

    04.02.2014| 11:55
    Անցած տուրում անգլիական պրեմիեր լիգայում տեղի ունեցած փոփոխություններն իրենց արձագանքները գտան և իսպանականում: Դա հնարավոր եղավ առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ սեփական հարկի տակ «Բարսելոնը» 2:3 հաշվով պարտվեց «Վալենսիային», չնայած խաղադաշտում Մեսիի ներկայությանն ու գոլին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» ձեռքից բաց չթողեց «Ռեալ Սոսիեդադին» հաղթելու հնարավորությունը (4:0) և կատալոնյան ակումբից առաջ անցավ երեք միավորով: