ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Հաղթանակը նվիրեց  արքայական Ազնավուրին

    Հաղթանակը նվիրեց արքայական Ազնավուրին

    04.02.2014| 11:53
    Դեռ նոր էին հայերիս համար դանդաղորեն մարել Վեյկ ան-Զեեի TATA STEEL գերմրցաշարի հաղթական ծնծղաների ախորժալուր հնչյունները, և ահա փորձությունների, սպասումների մի նոր փոթորիկ՝ Ցյուրիխի շախմատային գերմրցաշարը, որը վարկանիշային առումով ռեկորդային է՝ քսաներեքերորդ կատեգորիայի:
  • Հաղթանակը նվիրվեց Շառլ Ազնավուրին

    Հաղթանակը նվիրվեց Շառլ Ազնավուրին

    03.02.2014| 13:26
    Ցյուրիխի գերմրցաշարում ելույթ ունեցող Լևոն Արոնյանը 4-րդ տուրում առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային: 4-րդ տուրում գերմրցաշարի պատվավոր հյուրն է եղել Շառլ Ազնավուրը, որ ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում:
  • «Դինամո» մարզական ՀԿ-ն պարգևատրեց գործընկեր կառույցներին

    «Դինամո» մարզական ՀԿ-ն պարգևատրեց գործընկեր կառույցներին

    31.01.2014| 20:01
    Հունվարի 31-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների, մարզական ֆեդերացիաների հետ ամփոփեց 2013թ. իրականացված աշխատանքները։ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը համագործակցել է մոտ 80 ՀԿ-ի, այլ կազմակերպությունների հետ։
  • Կրքերը Նեյմարի  շուրջ թեժանում են

    Կրքերը Նեյմարի շուրջ թեժանում են

    31.01.2014| 12:11
    Գնալով ավելի են թեժանում կրքերը Նեյմարի շուրջ: Հայտնի է, որ նրա տրանսֆերը չափազանց թանկ նստեց «Բարսելոնի» նախագահի՝ Ռոսելի վրա, ով արդեն իսկ հրաժարական է տվել ու լքել զբաղեցրած պաշտոնը, եթե, իհարկե, իսպանական իրավական համակարգը բավարարվի նրա ինքնակամ հեռացումով: Ասում ենք՝ «եթե բավարարվի», որովհետև այստեղ առկա է տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացում: Համենայն դեպս, լուրեր են պտտվում, որ Նեյմարի գործարքն իրականում անցնում է հարյուր միլիոն եվրոյի սահմանը:
  • Իսպանիայի գավաթում

    Իսպանիայի գավաթում

    31.01.2014| 12:10
    Կայացան Իսպանիայի ֆուտբոլի գավաթի մեկ քառորդ եզրափակչի պատասխան խաղերը: «Բարսելոնը», որն արդեն իսկ առաջին հանդիպման արդյունքով էր լուծել կիսաեզրափակչում հանդես գալու խնդիրը (4։1), պատասխան խաղում եղավ նույնքան համոզիչ, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ հինգ անգամ գրավեց մրցակցի դարպասը (5:1): Արգենտինացու սիրահարների համար հատուկ ասենք, որ հաղթական այս խաղը բաց է թողել Մեսին, և պատճառը բնավ էլ, փառք Աստծո, վնասվածք ունենալը չէ:
  • Փոփոխությունների տուր

    Փոփոխությունների տուր

    31.01.2014| 12:08
    Քսաներեքերորդ տուրը համաշխարհային ֆուտբոլի ամենահետաքրքիր առաջնություններից մեկում՝ անգլիականում, առանձնացավ լուրջ փոփոխություններով: Նախ արտագնա խաղում հետևեց երկար ժամանակ լիդերությունը ոչ մեկին չզիջող «Արսենալի» վրիպումը՝ «Սաուտհեմպտոնի» հետ խաղացած ոչ-ոքիի տեսքով (2:2), ապա դրան հետևեց լոնդոնյան մյուս ակումբի՝ «Չելսիի» նմանատիպ սայթաքումը «Վեստ Հեմի»՝ առաջնության հետնապահներից մեկի հետ (0:0), իսկ ստեղծված վիճակից գերազանց օգտվեց «Մանչեստր Սիթին»՝ հյուրընկալվելիս հինգ անգամ ռմբահարելով «Տոտենհեմին»՝ 5:1:
  • Տակտիկական նշանակության «զորավարժություններ»

    Տակտիկական նշանակության «զորավարժություններ»

    31.01.2014| 12:07
    ՈՒղիղ մեկ շաբաթից Սոչիում կմեկնարկեն հերթական ձմեռային օլիմպիական խաղերը՝ անվիճելիորեն մարզական խոշոր իրադարձություն ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ մարզասերի համար: Իհարկե, մարզիկ-մարզասեր երկյակի մեջ հավասարի իրավունքով կարելի էր աշխարհն էլ ներառել, եթե այն պահպանած լիներ օլիմպիական խաղերի հին ու բարի ավանդույթը, ըստ որի, խաղերի ժամանակ դադարեցվում էին պատերազմական գործողությունները, բայց դե այդ աշխարհը նո՞ր է կորցրել իր չափն ու չվանը, որ նրան մարզիկների ու մարզասերներիս հետ հավասար հարթության մեջ դիտարկենք:
  • Օլիմպիական ամենաշատ մեդալ նվաճածները

    Օլիմպիական ամենաշատ մեդալ նվաճածները

    28.01.2014| 21:47
    Հաշված օրեր են մնացել Սոչիի օլիմպիական խաղերին: Փորձենք վերհիշել, թե ինչ մարզիկներ են ամենաշատը արժանացել ձմեռային օլիմպիադաների մեդալների: Առաջինն անշուշտ նորվեգացի դահուկորդ Բյորն Դելին է ութ ոսկե և չորս արծաթե մեդալով: Դրանք նա նվաճել է՝ մասնակցելով երեք օլիմպիական խաղերի՝ Ալբերվիլի (1992թ), Լիլեհամերի (1994թ), Նագանոյի (1998թ): Բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենն ունի օլիմպիական վեց ոսկե, չորս արծաթե, մեկ բրոնզե մեդալ: Դրանք նորվեգացին նվաճել է Նագանոյի (1998թ), Սոլտ-Լեյք-Սիթիի (2002թ), Թուրինի (2006թ), Վանկուվերի (2010թ) օլիմպիական խաղերում:
  • Հաղթեց ապշեցուցիչ թեթևությամբ

    Հաղթեց ապշեցուցիչ թեթևությամբ

    25.01.2014| 19:57
    Վայրկյաններ առաջ Լևոն Արոնյանը տարավ հերթական հաղթանակն ու, անկախ վերջին տուրի արդյունքներից, դարձան Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հաղթող:
  • Քննելու է Դոմինգեսին

    Քննելու է Դոմինգեսին

    25.01.2014| 17:11
    Արոնյանի այսօրվա մրցակիցը կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսն է: Մեր շախմատիստը նախավերջին տասներորդ տուրում մրցելու է սեւ խաղաքարերով, սակայն նրա նման հուժկու շախմատիստի համար սա գրեթե ոչինչ չասող փաստ է: Ինչեւէ: Սպասենք հանդիպման մեկնարկին, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Արոնյանի ակտիվում է յոթ միավոր: