-
25.01.2014|
11:28
Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիան հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կանցկացնի համաեվրոպական համալսարանական մարզական 2-րդ խաղերը, որոնց կմասնակցեն նաև հավաքական թիմեր Հայաստանի բուհերից։ Այդ մասին մեզ հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը։
-
24.01.2014|
14:35
Արքայական ակումբը լրջորեն է տրամադրված «Մանչեստր Յունայթեդի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող ՈՒեյն Ռունիին իր կազմում տեսնելու մտադրությունում և պատրաստ է տրանսֆերի համար հատկացնելու քսանհինգ միլիոն ֆունտ սթեռլինգ: Իհարկե, Մադրիդի «Ռեալն» իր հավակնոտ ծրագրերում դեմ չէր լինի ինչպես Սերխիո Ագուերոյի («Մանչեստր Սիթի»), Լուիս Սուարեսի («Լիվերպուլ») կամ Ռադամել Ֆալկաոյի («Մոնակո») թեկնածություններին, սակայն վերջիններս իրենց ակումբների հետ կապված են երկարաժամկետ պայմանագրերով, մինչդեռ Ռունին արդեն կես տարուց կարող է դառնալ ազատ խաղացող:
-
24.01.2014|
14:34
Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումում «Բարսելոնը» «Լևանտեին» նրա իսկ դաշտում հաղթեց 4:1 հաշվով՝ այսկերպ յուրօրինակ վրեժ լուծելով առաջնության խաղում արձանագրված ոչ-ոքիի համար:
-
24.01.2014|
14:32
Չորեքշաբթի օրը կայացավ Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղը. հանդիպեցին «Մանչեստր Յունայթեդն» ու «Սանդերլենդը»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց նվազագույն հաշվով, հօգուտ տանտերերի, բայց քանի որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով, նշանակվեց լրացուցիչ խաղակես: 119-րդ րոպեին հյուրերին հաջողվեց գրավել մանչեստրցիների դարպասը, սակայն մինչև խաղավարտ Չիչարիտոն կարողացավ վերականգնել խաղի հաշիվը:
-
24.01.2014|
14:30
Վեյկ ան Զեեի գերմրցաշարի իններորդ տուրում Լևոն Արոնյանը երեկ մրցեց երկրորդ տեղում ընթացող ու իրենից ընդամենը կես միավորով հետ մնացող ռուս երիտասարդ գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ: Հանդիպման ելքի մասին ընթերցողը կարող է տեղեկանալ թերթի կայքէջից, իսկ մինչ այդ ասենք, որ մեր գրոսմայստերի հաղթանակը գործնականում կարող է հռչակել մրցաշարի հաղթողին:
-
24.01.2014|
14:29
Ավարտվեցին տղամարդկանց ու կանանց Հայաստանի շախմատի 2014 թվի առաջնությունները: Հանրապետության չեմպիոն հռչակվեց Տիգրան Քոթանջյանը, չեմպիոնուհի՝ Շուշաննա Սարգսյանը:
-
24.01.2014|
14:27
Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի, Հայաստանի օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական վերադաս ատյան է ուղարկել Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների ու մարզիչների անվանացանկը:
Ներկայացնենք նրանց:
-
23.01.2014|
22:35
Հոլանդիայում շարունակվող շախմատային գերմրցաշարի իններորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց երկրորդ տեղում ընթացող ու մինչ այդ իրեն ընդամենը կես միավորով զիջող Սերգեյ Կարյակինին:
-
23.01.2014|
15:29
Գեղասահքի Ռուսաստանի ֆեդերացիան չորեքշաբթի հրապարակեց Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցների կազմը: Առանձնահատուկ սպասում կար, մասնավորապես, տղամարդկանց մենասահքում երկիրը ներկայացնելիք անձի առնչությամբ:
-
21.01.2014|
22:06
Հոլանդիայում շարունակվող շախմատային գերմրցաշարի ութերորդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող Լեւոն Արոնյանը միավոր կիսեց Անիշ Գիրիի հետ, ինչը սակայն հայ գրոսմայստերին չխանգարեց պահպանել միանձնյա առաջատարի դիրքերը: