-
03.01.2014|
14:23
Դոհայում կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ դուրս եկած եվրոպական գերակումբներից երկուսի` ՊՍԺ-ի ու Մադրիդի «Ռեալի» ընկերական հանդիպումը: Կարլո Անչելոտիի ներկայիս թիմը` արքայական ակումբը, հաղթել է նվազագույն հաշվով: Գոլի հեղինակն է խաղի տասնիններորդ րոպեին ֆրանսիացիների դարպասը գրաված Խեսեն:
-
02.01.2014|
15:11
Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսին ձեռք բերելու համար «Բարսելոնը» նորից է դիմել «Չելսիին»` գործարքն արդեն իսկ այս տրանսֆերային պատուհանում իրականացնելու վճռականությամբ:
-
02.01.2014|
15:06
Նոր տարվա առաջին օրն անգլիական ֆուտբոլում նշանավորվեց առաջնության քսաներորդ տուրի մեկնարկային խաղերով` մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից լարված ու անհաշտ:
-
30.12.2013|
16:25
Արդեն այս ձմեռային տրանսֆերում Մարիո Բալոտելին կհանվի վաճառքի: Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Միլանի» սեփականատեր ու նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հրապարակավ հայտնեց իր համբերության բաժակի լցվելու մասին. «Նա իսկական փտած խնձոր է, որը կարող է վարակել մնացած ողջ թիմը»:
-
30.12.2013|
16:17
Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական տուրի խաղերից հետո մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականն ունի հետևյալ տեսքը` «Արսենալ» -42, «Մանչեստր Սիթի» -41, «Չելսի» -40 միավոր: Եռյակը կազմած բոլոր թիմերն էլ հաղթել են հերթական հանդիպումներում, սակայն դրանցից ամենածանրակշիռը, թերևս, «Չելսիին» էր «Լիվերպուլի» նկատմամբ` 2:1:
-
30.12.2013|
16:10
Ֆրանսիական Ալպերում, լեռնադահուկով սահելիս, ծանր վնասվածք է ստացել ու շտապ կարգով հիվանդանոց տեղափոխվել աշխարհահռչակ ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխաել Շումախերը:
-
28.12.2013|
14:51
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում (տասներկու տարեկաններ) գերազանց է հանդես գալիս Արամ Հակոբյանը, ով տասներորդ տուրից վաստակել է ինը միավոր` ութ հաղթանակ, երկու ոչ-ոքի:
-
26.12.2013|
21:08
Վերջին տասնհինգ տարում առաջին անգամ լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն պարտվեց Ռուսաստանի առաջնությունում` առաջին տեղը զիջելով մոսկվացի Մաքսիմ Կովտունին: Համաձայն կանոնակարգի, հաղթողին է տրվում երկիրը Սոչիի օլիմպիադայում ներկայացնելու իրավունքը:
-
24.12.2013|
02:40
Առնվազն իշխանություն պիտի լինես չհասկանալու համար, որ ձմռան հետ սովորաբար ձյուն էլ է գալիս, ու որ այդ իրողությունը բնավ էլ բնության քմահաճություն չէ, այլ պարզ օրինաչափություն, ինչպես որ պիտի օրինաչափություն ու ոչ թե քմահաճություն լիներ հանրապետության երթևեկի տակ դրված տարածությունները ժամանակին ու հավուր պատշաճի մաքրելը:
-
20.12.2013|
11:51
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հայտնվել է անգլիական «Արսենալի» ուշադրության կենտրոնում: Անգլիական մամուլի վկայմամբ` զինագործներն արդեն այս ձմռանը ցանկանում են ֆուտբոլիստին տեսնել իրենց թիմի կազմում: Ակումբը պատրաստ է խաղացողի տրանսֆերի համար հատկացնելու երեսունութ միլիոն եվրո: