-
27.10.2013|
15:49
Ավանդույթի ուժով դաշտից առանց գոլի չի հեռանում Յուրա Մովսիսյանը, ով «Սպարտակ»-«Ռոստով» խաղում դարձել է մոսկվացիների երկու գոլերից առաջինի հեղինակը:
-
27.10.2013|
15:42
Ռուրյան դերբիում, հյուրընկալվելիս, Դուրտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ «Շալկեի» նկատմամբ` պատվով սրբելով բունդեսլիգայի առաջնության նախորդ մրցաշրջանում գիլզենկիրխենցիներից կրած երկու պարտությունների ամոթանքը:
-
27.10.2013|
15:33
Երեկ, ուշ երեկոյան, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար Գերմանիայում կայացավ Արթուր Աբրահամ-Ջովանի դե Կարոլիս մրցամարտը:
-
27.10.2013|
15:32
Երեւանի ժամանակով այսօր վաղ առավոտյան Ատլանտիկ Սիթիի Boardwalk Hall-ում IBF վարկածով չեմպիոնական գոտու համար կիսածանր քաշային կարգում կայացավ Բերնարդ Հոպկինս-Կարո Մուրադ մարտը: Տասներկու ռաունդ տեւած դիմակայությունն ավարտվել է Հոպկինսի անվիճելի հաղթանակով, ինչն իր արտահայտությունն է գտել նաեւ մրցավարների տված գնահատականներում:
-
27.10.2013|
15:29
Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենախոշոր իրադարձությունն անշուշտ երեկվա էլ կլասիկոն էր` «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» սպասված դիմակայությամբ: Հաղթեցին կատալոնցիները: Նրանցից գոլեր են հեղինակել Նեյմարն ու Սանչեսը: Մադրիդցիներից միակ գոլը խփել է Խեսեն: Հակառակ սպասումներին, իրենց ակտիվում դարպասի գրավում չարձանագրեցին ոչ Լիոնել Մեսին, ոչ էլ Քրիշտիանու Ռոնալդուն:
-
26.10.2013|
15:22
Այսօր ուշ երեկոյան Գերմանիայում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար կայանալու է Արթուր Աբրահամ-Ջովանի դե Կարոլիս մրցամարտը: Բուքմեյքերներն ակնհայտ առավելությամբ նախապատվությունը տալիս են Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող մեր մարզիկին:
-
26.10.2013|
15:21
Քիչ առաջ Ղազախստանում ավարտվել է Միշա Ալոյան-Յասուրբեկ Լատիպով մրցամարտը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտում Ալոյանը պարտության է մատնել ուզբեկ բռնցքամարտիկին:
-
26.10.2013|
13:47
Այսօր համաշխարհային ակումբային ֆուտբոլի թերևս ամենախոշոր իրադարձությունն է: Էլ կլասիկոյի շրջանակներում «Բարսելոնը» սեփական հարկի տակ ընդունում է Մադրիդի «Ռեալին»:
-
26.10.2013|
13:32
Դևիսի գավաթի փլեյ օֆի առաջին օրվա արդյունքներով Ռուսաստանի ընտրանին 2:0 հաշվով հաղթել է ՀԱՀ-ի ընտրանուն: Ռուսների հաջողության մեջ մեծ է եղել տասնյոթամյա հայազգի Կարեն Խաչանովի ներդրումը, ով բոլորովին վերջերս դարձավ Կրեմլի գավաթի խաղարկության թիվ մեկ սենսացիան` հասնելով մեկ քառորդ եզրափակիչ ու միայն այնտեղ զիջելով փորձառու Իվո Կառլովիչին:
-
26.10.2013|
11:51
Ղազախստանում ընթացող բռնցքամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես գալիս Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը: