30.05.2019|
12:34
Լոնդոնի «Չելսի» ակումբը նվաճեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում Բաքվի Օլիմպիական մարզադաշտում 4:1 հաշվով առավելության հասնելով «Արսենալ»-ի նկատմամբ: «Չելսի»-ից գոլերի հեղինակներ դարձան Օլիվիե Ժիրուն՝ 49-րդ, Պեդրո Ռոդրիգեսը՝ 60-րդ, Էդեն Ազարը՝ 65-րդ և 72-րդ րոպեներին, «Արսենալ»-ից՝ Ալեքս Իվոբին՝ 69-րդ րոպեին: